Ազգային բանակ
Հունիսի 4-9-ը ընկած ժամանակաշրջանում «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր զորամասում տեղի ունեցան ստորաբաժանումների գիտելիքների, հմտությունների ստուգման-գնահատման քննությունները։ Զորամասի փորձառու հրամանատար գնդապետ Սեդրակ Սեդրակյանը համոզված է, որ հաշվարկներն ու անձնակազմերը մարտունակ են ու ստանալու են բարձր գնահատականներ։
Գնդապետ Ս.Գրիգորյանը ցույց է տալիս և պարզաբանում, թե բազմաշերտ պաշտպանական բնագծերից որը ինչի համար է նախատեսված։ Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ հանկարծակի հարձակման դեպքում հակառակորդը չի կարող որևէ լուրջ արդյունքի հասնել։ Իսկ այժմ ամենատհաճը Ադրբեջանի դիպուկահարների ակտիվությունն է։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրի համար զինվորը որևէ արժեք չունի, որովհետև պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի կորստի դիմաց հատուցում է կրկնակի, եռակի շատ ։
ՀՀ ԶՈՒ-ում լայն թափով սկսված բարեփոխումներն իրենց կնիքն են թողնում զորամիավորումների ու դիվիզիաների մարտական պատրաստության, պատրաստականության, զինվորական կարգապահության վրա: Զորամիավորումներում ուսումնական պլանի համաձայն անցկացվող հսկողական ստուգումների նպատակն է սահմանված կարգի համաձայն, բոլոր տիպի մարտավարամասնագիտական պարապմունքների անցկացումը, անձնակազմին անհրաժեշտ մեթոդական օգնության ցուցաբերումը և քննությունների արդյունքով տեսական գիտելիքների ու գործնական պարապմունքների պատրաստվածության վիճակի անաչառ գնահատումը:
Թեև հայ ժողովուրդը շատ մեծ ավանդ ուներ նախկին ԽՍՀՄ-ի ռազմաօդային ուժերի ստեղծման ու զարգացման գործում, այնուամենայնիվ, կայսրության փլուզումից հետո այդ զորատեսակի ունեցվածքից գրեթե ոչինչ չստացավ։ Մինչդեռ, հաշվի առնելով ժամանակի հրամայականը, ռազմական ավիացիայի հայ մասնագետները, ապավինելով սեփական ուժերին, ձեռնամուխ եղան խիստ անհրաժեշտ զորատեսակի ստեղծման աշխատանքներին։ Շրջափակման մեջ գտնվող մեր երկիրը դժվարությամբ ձեռք բերեց և տեղ հասցրեց առաջին ուղղաթիռներն ու ինքնաթիռները, ստեղծվեց օդաչուների, մասնագետների պատրաստման սեփական դպրոցը՝ թռիչքատեխնիկական ուսումնարանը։
Պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանի տարածքը ամենադաժան կռիվների թատերաբեմ է եղել, որտեղ փայլուն հաղթանակների հետ ունեցել ենք նաև ցավալի կորուստներ. շրջանի մի շարք բնակավայրեր դեռևս հեծում են ադրբեջանական գերության մեջ, իսկ տեղերից տարհանված բնակիչները աշխարհով մեկ սփռված՝ աչքները հետդարձի ճամփին, սպասում են թե կգա՞ բաղձալի օրը, երբ իրենք կվերադառնան ու նորից կկենդանացնեն իրենց երբեմնի շեն բնօրրանը։ 1992թ. Մարտակերտը քանիցս ձեռքից ձեռք է անցել և վերջնականապես ազատագրվել միայն նույն թվականի հուլիսի 23-ին։ Այս տարի լրանում է այդ պատմական իրադարձության 20 տարին։ Մարտակերտը տարեցտարի ծաղկում ու բարգավաճում է, բնակչության թիվն էլ գնալով ավելանում է ոչ միայն ծնելիության, այլև ներգաթողների շնորհիվ։
Փոխգնդապետ Ս. Տիտանյանը ծառայել է տարբեր զորամասերում։ Դասակի հրամանատարից հասել է գումարտակի հրամանատարի պաշտոնի։ Սերում է զինվորական ընտանիքից։ Հայրը՝ Միքայել Տիտանյանը, գնդապետ է, հրետանավոր։ Հարգանքի արժանի զինվորական, որն իր ավանդը բերեց Արցախյան ազատամարտին։ Եղբայրը՝ Մուշեղը (այժմ փոխգնդապետ), դեռ 16-ը չլրացած, նույնպես միացել է հորը և այժմ մարտավարություն է դասավանդում Գյումրիի մանկավարժական համալսարանի ռազմական ամբիոնում։
1994թ. մայիսին Բիշքեկում ստորագրված հրադադարի պայմանագիրը դիվանագիտական մեծ հաջողություն էր Ադրբեջանի ղեկավարության համար։ Փաստացի լուծված խնդրի անտեսումն ու առկախումը բխում էր Ալիևների կոռումպացված վարչակարգի և որոշ արտաքին ուժերի շահերից։ Թե քանի անգամ են ամենաբարձր մակարդակով հրադադարի պայմանագրի պահանջները հարգելու, առաջնագծում դիպուկահարներ չպահելու, չկրակելու պայմանավորվածություններ ձեռք բերվել, արդեն դժվար է հաշվել։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանը վարում է ջայլամի քաղաքականություն և մշտապես, օրական տասնյակ, հարյուրավոր կրակոցներով խախտում է բոլոր պայմանավորվածությունները և առաջնագծում ստեղծում ավելորդ լարվածություն։