Ազգային բանակ
Փոխգնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասը 2011թ. ուստարվա մարտական պատրաստության արդյունքներով ճանաչվել է լավագույնը և պարգևատրվել փոխանցիկ պատվադրոշով։
-Ստորաբաժանումների` ստուգողական պարապմունքների և զորավարժությունների ժամանակ ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ հենց հնարավոր եղավ հասնել նման բարձր արդյունքների, ինչի շնորհիվ զորամասը ճանաչվեց առաջինը,- մեզ հետ զրույցում շեշտեց հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Ավանեսյանը։
Մայիսի 12-ին մենք նշեցինք զինադադարի 18-րդ տարին։ Տարիներ շարունակ մենք գտնվում ենք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում։ Վերջին տարիներին թշնամին անընդհատ ուժեղացնում է լարվածությունը առաջնագծում ինչպես պատահական կրակոցներով, այնպես էլ նշանառու, իսկ վերջին երկու տարիներին շատացել են հատկապես խոշոր տրամաչափի նշանառու զինատեսակներով կրակոցները, որոնք հաճախ զուգակցվում են դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցմամբ, ինչը փաստում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միմիայն ռազմական ճանապարհով։
Մայիսը մեր երկրում հաղթանակների և խաղաղության հաստատման խորհրդանիշն է… Եվ մայիսյան տոների շարքում ՀՀ ազգային և ԼՂՀ պաշտպանության բանակներում հպարտորեն նշվում է զորատեսակներից առաջինի՝ Հակաօդային պաշտպանության զորքերի ստեղծման օրը։ Տոն, որը չափազանց համահունչ է հաղթական բոլոր տոներին։ Գաղտնիք չէ, որ հենց նրանք` Արցախի առաջին ՀՕՊ ստորաբաժանումների առաջին մարտիկները, ոչնչացնելով հակառակորդի ուղղաթիռները, սկսեցին Արցախի երկնքում ադրբեջանական օդուժի գերիշխանությունն ի չիք դարձնելու գործընթացը, որն ունեցավ փայլուն ավարտ, կամ, որ նույնն է, ավարտվեց տեղացի և վարձկան օդաչուներով համալրված ավիացիայի խայտառակ պարտությամբ։ Չես գերիշխում օդում, պարտված ես ցամաքում, սա է ժամանակակից պատերազմների տրամաբանությունը, և հենց սրան էլ հանգեց մեր թշնամի հարևանն իր սկսած պատերազմում։
Գնդապետ Ա.Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամասում տեղի ունեցած զորավարժությունը ոգևորել էր առաջնագծում կանգնած մեր զինվորներին։ Երբ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Թումանյանի հետ եղանք դիրքերում, տղաները ոգևորությամբ էին պատմում երեք գիշեր տևած զորավարժության մասին։ Զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Ս.Գևորգյանին խնդրեցինք ներկայացնել զորավարժության մանրամասները։
Թեև հայ ժողովուրդը վիթխարի ներդրում ունեցավ Խորհրդային Միության գիտության, պաշտպանության, մշակույթի և տնտեսության զարգացման բոլոր ճյուղերում, բայցևայնպես այդ երկիրն իր գոյության յոթանասուն տարիների ընթացքում վարեց ադրբեջանամետ, ավելի ճիշտ՝ թուրքամետ քաղաքականություն։ Այդ քաղաքականությունն առավել ակնհայտ երևան եկավ արցախյան պահանջատիրության ընթացքում, երբ Խորհրդային Միության և Ադրբեջանի ղեկավարների ջանքերով Սումգայիթում և Բաքվում բորբոքվեցին հակահայկական տրամադրություններ, կազմակերպվեցին ցեղասպանությանը բնորոշ կոտորածներ։
Երկրապահի օրը, Շուշիի ազատագրման տարելիցը միշտ էլ առանձնահատուկ տոն է այն սպաների համար, ովքեր անցնելով պատերազմի միջով, շարունակում են իրենց ջանքերը ներդնել բանակի զարգացմանն ու հզորացմանը։ Այդ մարդիկ՝ սպաները, առանձնանում են իրենց համեստությամբ, և նույնիսկ իրենց ենթակա զինվորները հաճախ չեն էլ իմանում, թե ինչ ճանապարհ են անցել, ինչ փորձություններ են հաղթահարել նրանք։ Զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Արմեն Ավագյանը ծնվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։
Փոխգնդապետ Հովհաննես Աբգարյանը ծնվել է Էջմիածնում։ Տեղի N 11 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1982թ. ընդունվել է մեքենաշինական տեխնիկում։ 1984-86թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1992թ. անդամագրվել է ազատամարտիկ Գագիկի անվան կամավորական ջոկատին, որի հրամանատարությունն ստանձնել էր Սեյրան Սարոյանը։ Ավելի ուշ նա համալրում է «Արծիվ-15» կամավորական գումարտակի շարքերը, 1993-ին նշանակվում է գումարտակի շտաբի պետ, 1994-ից մինչև 2008թ. ծառայում առաջնագծում, մասնակցում սահմանների պաշտպանությանը։ Այժմ ինժեներական զորամասի հրամանատարի տեղակալն է։