Ազգային բանակ
Կրտսեր սերժանտ Անդրանիկ Ավետիսյանի ծառայությունը շուտով կավարտվի։ Նա սակրավորային հետախուզական ջոկի հրամանատար է։ Ծառայությունը կատարել և կատարում է բարեխղճորեն, ինչի համար էլ պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, այլ պարգևներով։ Անդրանիկը, 2006թ. ավարտելով մայրաքաղաքի N 192 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։ 2010-ին ավարտել է ուսումը և զորակոչվել բանակ։
Շարքային Արտյոմ Մամյանը երիտասարդ զինվոր է, բանակ է եկել 2011թ. դեկտեմբերին։ Նա ծնունդով Նոյեմբերյանից է, ծնվել է 1993թ., ավարտել է տեղի N 2 ավագ դպրոցը, որից հետո ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարան, երկրորդ կուրսից զորակոչվել է ծառայության։
Ավելի քան 20 ամիսների անմնացորդ ծառայություն հայրենիքին, դերասանական ստուդիա, պրոֆեսիոնալ սպորտ, բարձրագույն դիվանագիտական կրթություն` այս ամենն ամփոփված է մեկ զինվորի` սերժանտ Վլադիմիր Նալջյանի մեջ, ում ընկերները մտերմաբար Վլադ են ասում:
Աշոտ Սարգսյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի այն տասը սաներից է, որոնք այս տարի մասնակցել են ՌԴ Պերմ քաղաքում անցկացված «Երիտասարդ հայրենասերներ» հավաք-մրցույթին ու թիմային արժանի հաղթանակ տարել` գրավելով երկրորդ տեղը: Պատանի կուրսանտը հավաքին մասնակցել էր նաև անցած տարի, թիմը այդ տարի զբաղեցրել էր 3-րդ տեղը:
Ազգային բանակի ինժեներական ստորաբաժանումներն ստեղծվեցին Արցախյան պատերազմի թեժ օրերին, սեպտեմբերի յոթին լրանում է զորատեսակի քսանամյակը։ Ստեղծման օրից մինչ այժմ զորատեսակի ստորաբաժանումները վիթխարի աշխատանք են կատարել մեր երկրի սահմանների պաշտպանությունն ամրապնդելու, թիկունքի և առաջնագծի կապն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Նախապատրաստվելով զորատեսակի հոբելյանական տարեդարձին, գնդապետ Արա Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի ստորաբաժանումները, միաժամանակ, ձգտում են հավուր պատշաճի պատրաստվել աշնանը նախատեսված գլխավոր ռազմական տեսչության ստուգումներին։
Որպես օրինաչափություն` ՀՀ ԶՈՒ-ում անցկացվող ոչ մի զորավարժություն նման չէ նախորդին: Պատերազմական հնարավոր նոր իրավիճակներին համապատասխան, անընդհատ զորավարժությունների նոր սցենարներ են գրվում, մշակվում մարտական նորանոր պլաններ, որոնցում հաշվի է առնվում ամենափոքր մանրուքը:
Ադրբեջանի չդադարող պատերազմական կոչերն ու հայատյացության չդադարող հիստերիան, մեր երկրի բարձրագույն զինվորական ղեկավարությանն ստիպում են մշտապես լինել զգոն, պատրաստ` կանխելու թշնամու ցանկացած սադրանք:
Ինչպես 2010թ., այնպես էլ 2011թ. փոխգնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասը ցույց տվեց ամենաբարձր արդյունքը և պարգևատրվեց «լավագույն տանկային զորամաս» պատվադրոշով։ Փաստն ինքնին խոսուն է. այստեղ ռազմական գործի ուսուցումը, ծառայության կազմակերպումն ու կարգապահությունը ամուր հիմքերի վրա են։