Ազգային բանակ
Շարունակվում է ՀՀ ԶՈՒ լավագույն ՀՄՄ-ների, տանկային անձնակազմի մրցումների 1-ին փուլը, որի նպատակն է ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային և տանկային զորամասերում ի հայտ բերել լավագույն ՀՄՄ-ների և տանկային անձնակազմերը, որոնք հետագայում կմրցեն 2-րդ փուլում:
Ապրիլի 2-ից 6-ը Սյունիքի մարզի զորամասերից մեկում անցկացվեց մարտական հրաձգությամբ մարտավարական ցուցադրական զորավարժություն: Զորավարժությունն անցել է կազմակերպված և ներդաշնակ, ժամանակին ընդունվել են նպատակահարմար որոշումներ, ենթակա ստորաբաժանումներին առաջադրվել են խնդիրներ, սահմանված ժամկետում պլանավորվել է մարտը: Զորավարժության արդյունքները գոհացուցիչ էին:
Օրերս տեղի ունեցավ 2012թ. ուսումնական տարվա 1-ին եռամսյակի արդյունքների ամփոփումը, որին մասնակցում էին զորամիավորման և ենթակա զորամասերի վարչակազմերը, ստորաբաժանումների հրամանատարները և տեղակալները:
Ամփոփումը ներածական խոսքով և աշխատակարգի հայտարարմամբ բացեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի` փոխգնդապետ Վ. Վարդանյանի հրամանատարությամբ գործող գումարտակի վաշտերից մեկին հանդիպեցինք կենտրոնացման շրջանում։ Վաշտի հրամանատար մայոր Ռոբերտ Քարամյանը պարզաբանեց գործնական պարապմունքի նպատակը։
Դժվար է գերագնահատել մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի նշանակությունը տանկային, մոտոհրաձգային մարտական զորամասերը զինվորական որակյալ մասնագետներով համալրելու գործում։
-Ուսումնական ծրագրից ոչ մի շեղում չի եղել, իսկ ծրագրի կատարումից հետո մենք ստանում ենք նախատեսած արդյունքը, այնպես որ՝ ես հանգիստ եմ և համոզված, որ մարտական զորամասերի հրամանատարները մեր պատրաստած մասնագետներից դժգոհելու առիթ չեն ունենա,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Գ. Ենոքյանը։
Գնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում, պահպանում է ՀՀ սահմանների անվտանգությունը: Առաջին հերթին անձնակազմի ջանքերը նպատակաուղղված են հենց այդ խնդրի կատարմանը: Սակայն զորամասի հրամանատարությունը քաջ գիտակցում է, որ մարտական հերթապահության արդյունավետ և անվտանգ անցկացումը մեծապես պայմանավորված է մարտական պատրաստության պարապմունքների լիարժեք կազմակերպմամբ:
Զորամասում ուսումնական գործընթացը բարձր մակարդակով անցկացնելու մասին են վկայում փոխգնդապետ Ռ. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող գումարտակի ցուցանիշները, 2011թ. արդյունքներով՝ գումարտակը լավագույնն է ճանաչվել զորամիավորման կազմում, իսկ այս տարի երրորդ ամիսն անընդմեջ ստանում է զորամասի լավագույն գումարտակի համար նախատեսված փոխանցիկ դրոշը: Գումարտակի անձնակազմի հետ ծանոթանալով, համոզվում ես` ձեռքբերումները պատահական չեն, քանի որ հիմնված են երկարատև ու տքնաջան աշխատանքի վրա: