Ազգային բանակ
Ազգային բանակում ավարտվեց հերթական ուսումնական տարին։ Ներկայումս զորամասերում վերլուծվում, հանրագումարի են բերվում ձեռքբերումներն ու բացթողումները ու միաժամանակ նախապատրաստվում նոր ուսումնական տարվան։ Տարեվերջյան այս օրերին մի շարք զորամասեր շարունակում են ընդունել նորակոչիկներին։ Վերջիններիս տեղավորման, ինչպես նաեւ զինվորական ծառայության առաջին շրջանում նրանց հետ տարվող աշխատանքին հետեւելու համար այցելեցինք մարշալ Հովհ.Բաղրամյանի անվանի ուսումնական զորամաս։
ՊԲ N զորամասում գոյություն ունեն բազմաթիվ ավանդույթներ, որոնցից մեկն էլ հայ ազգի ճանաչված ռազմական գործիչների, հերոսների և նշանավոր մարդկանց հիշատակին նվիրված հուշ երեկոների կազմակերպումն է: Վերջերս զորամասում հանդիսավորությամբ նշվեց հայ ազգի հերոս, Արցախի ազատագրական պայքարի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը: Զորամասի դիվիզիոնը կռվել է նաև Մոնթեի ենթակայության ներքո, ինչը խիստ պարտավորեցնող է: Երեկոյի համար հատուկ կահավորվել էր դիվիզիոնի ժամանցի սենյակը, ցուցադրվել էին Մոնթե Մելքոնյանի լուսանկարները:
Աշխատասեր և փոքր-ինչ ինքնամփոփ` հենց այսպիսին է մայոր Ռադիկ Շահնազարյանը։ «Իր համար գլուխը կախ ամբողջ օրը աշխատում է»։ Զորամասում ում էլ հարցնես, բոլորն էլ այսպես կբնութագրեն դիվիզիոնի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալին։ Իսկ դիվիզիոնը լավագույն ստորաբաժանումն է զորամասի կազմում, լավագույն դիվիզիոնն է նաեւ զորամիավորման կազմում։ Չի կարելի չնշել, որ դիվիզիոնը կազմավորվել է զորամասի ստեղծումից էլ առաջ, իսկ Ռադիկն էլ ավելի քան 15 տարի այդ մարտունակ ստորաբաժանման զինծառայողների գաղափարախոսը, դաստիարակը, ոգեշնչողն է եղել։
Զորամասի ստորաբաժանումներից խառը հրետանային դիվիզիոնը ավարտական քննությունների ընդհանուր արդյունքներով բազմիցս ճանաչվել է լավագույնը։ Դիվիզիոնի հրամանատարն է մայոր Նորայր Խոյլունցը։ Երիտասարդ սպան ավարտել է մեր ռազմական ինստիտուտի հրետանային բաժինը, որից հետո հրետանային դասակի հրամանատարի պաշտոնով ծառայության է անցել սահմանային զորամասում։ Կարճ ժամանակում նրա ղեկավարած դասակը հասնում է զգալի հաջողությունների, եւ հրամանատարությունը երիտասարդ սպային վստահում է մարտկոցի հրամանատարի պարտականությունները։ Մայոր Ն.Խոյլունցի մասնագիտական պատրաստվածությունն ու իր գործի հանդեպ մեծ պատասխանատվությունը հաշվի առնելով` այնուհետեւ նրան վստահվում են դիվիզիոնի շտաբի պետի պարտականությունները:
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում հերթական` մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության ժամանակ մի քանի օր շարունակ եղանակային անբարենպաստ պայմաններում փոխգնդապետ Ա.Ցականյանի հրամանատարությամբ գործող գնդի անձնակազմը, կատարելով պատերազմականին մոտեցված տարբեր մարտական առաջադրանքներ, ցուցաբերեց դաշտային վարժվածության բարձր մակարդակ:
Գողթն գավառից բաժանող՝ ծովի մակերեւույթից 2500մ ավելի բարձր լեռնագագաթներին այժմ մարտական հերթապահության են կանգնած մեր զինվորները։ Զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա.Ադամյանի ուղեկցությամբ բարձրանում ենք հենակետեր։ Եղանակը պարզ է, բարենպաստ։ Ոլորապտույտ ճանապարհը մաքրված է։ Ճանապարհներն անընդհատ մաքրում են, որովհետեւ, եթե ձյուն էլ չգա, քամին, բուքը սարերի ձյունը լցնում են ճանապարհին։ Շեներն ապրում, շնչում են խաղաղության մեջ, որտեղ ամեն օր մայր մտնող եւ հրաշեկ լեռներից նորից դուրս եկող արեւի հետ բնակիչներն իրենց հայացքներն ուղղում են բարձրիկ լեռներին, որտեղ կանգնած են հայոց բանակի զինվորները։
Շարքային Հովհաննես Խաչիկյանը զորակոչվել է 2010 թվականի հունիսին։ Բարեխիղճ, կարգապահ ծառայության համար ունի շնորհակալագրեր, հրամանատարության կողմից նամակ է ուղարկվել ծնողներին։ Գնդացրորդ է, հոկտեմբերին տեղի ունեցած զորավարժության ժամանակ ճանաչվել է զորամասի լավագույն զինծառայող։ Ամաչկոտ է, քչախոս, ժպտերես։