Ազգային բանակ
Հունվարի 20-ին խորհրդային նախկին 366-րդ գնդի օրվա և Ստեփանակերտից գնդի դուրս բերման 20-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել գնդի նախկին տեղակայման վայրում։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը, գնդի նախկին հրամանատար գնդապետ Յու. Զարվիգորովը՝ իր ռուսաստանցի ծառայակիցների հետ։
Օրերս ՊԲ շտաբի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, ծառայությունների ու բաժինների պետերը, բանակի վարչության սպայակազմը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ընթացիկ ու առաջիկա խնդիրները, որոշ ոլորտների պատասխանատուներին տրվեցին ցուցումներ ու հանձնարարականներ։ Այնուհետև հրապարակվեց բանակի հրամանատարի հրամանը նախորդ տարվա վերջին ամսվա արդյունքների ամփոփման մասին։
Հունվարի 16-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ադրբեջանի և ԼՂՀ-ի զորքերի շփման գծում տիրող օպերատիվ իրադրությունը և հետագա համագործակցության հնարավորությունները։
Զրույց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ ՎԱԼԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ -Պարոն գեներալ, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում եմ սիրով, ներդաշնակությամբ, ձեռքբերումներով լեցուն երկար տարիների կյանք։ …Կուզենայի, որ մեր այս զրույցը տարբերվեր նախորդներից, երբ Դուք հարցերին պատասխանում եք զինվորականին բնորոշ հակիրճությամբ ու դիվանագիտորեն… Հուսով եմ, այսօր ավելի ջերմ, անկեղծ ու […]
Փոխգնդապետ Գ. Գրիգորյանի Հակոբ պապն Անդրանիկի զինվորն է եղել եւ, ո՞վ իմանա, գուցե թաքուն իր մտքում միշտ երազել ու հավատացել է, որ թոռները մի օր հաստատ շուն թուրքի հախից կգան։ Ու երեւի պատահական չէր, որ 16-17-ամյա պատանին հասակակից տղաների հետ սկզբում զենք-զինամթերք էր հասցնում կռվողներին, ապա մասնակցում կռիվներին. Սրխավենդ, Դրմբոն, Մատաղիս, Կարմիրավան…
«Գործողությունները տագնապով վերկացի ժամանակ» թեմայով պարապմունքների երրորդ օրը գնդապետ Ալ. Հարությունովի հրամանատարությամբ գործող զորամասում ազդարարումը կատարվեց վաղ առավոտյան` ժամը 6:40 րոպեին։ Զորամասի հերթապահը հրամանը փոխանցեց ստորաբաժանումների հերթապահներին, վերջիններս` անձնակազմերին։
Օրերս 1-ին բանակային զորամիավորումում տեղի ունեցավ 2011 ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության արդյունքների ամփոփում, որին մասնակցեցին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները, ԲԿ վարչակազմը: