Ազգային բանակ
Մեր ժողովրդի կողմից շատ սիրված տոները՝ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ազգային բանակում նշվեցին հավուր պատշաճի։ Տոնական միջոցառումներ, ճոխ սեղաններ, տոնածառ…
Գնդապետ Ա. Մելիքյանի հրամանատարությամբ գործող զորամասում Նոր տարվա առիթով մատաղ անելը դարձել է ավանդական։ Անցնող տարվա վերջին օրվա՝ դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան, երբ այցելեցինք զորամաս, փոխգնդապետ Ա. Բաղրամյանն զբաղված էր կազմակերպչական աշխատանքով։ Ճաշարանում սեղանների սփռոցները պետք է լինեն նոր եւ գեղեցիկ, ճաշացանկը` տոնական։
Ազգային բանակի տարեգրությունը հարստացավ եւս մեկ տարով։ Ի հեճուկս հակառակորդի` մեր երկրի զինված ուժերը հաջողությամբ կատարեցին 2011թ. համար նախատեսված բոլոր ծրագրերը։ Մասնավորապես` անցկացվեցին մի շարք հրամանատարաշտաբային, մարտավարական զորավարժություններ` զորամասերի, զորախմբերի մասնակցությամբ։ Հաստատված լավագույն ավանդույթները շարունակվեցին նաեւ գործընկերների հետ։ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներն իրենց բարձր որակավորումը հաստատեցին ԱՊՀ երկրների միացյալ, իսկ մոտոհրաձգայինները՝ ռուսական զորախմբի հետ անցկացված զորավարժության ընթացքում։ Անկասկած, տարվա գլխավոր իրադարձությունը ՀՀ անկախության քսանամյակին նվիրված տպավորիչ զորահանդեսն էր։
Զորքերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացման առումով 2011թ. ուսումնական տարին շատ կարևոր տարի էր: Մարտական պատրաստության խնդիրների լուծմանը մասնակցել է ՀՀ ԶՈՒ ողջ անձնակազմը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր զինվորի, սերժանտի ու սպայի, անկախ նրանց ներդրած բարոյական եւ ֆիզիկական ջանքերից, հատկապես նրանց, որոնք զորավարժությունների ժամանակ, հաճախ խիստ ծանր եղանակային պայմաններում դրսևորել են իսկական մարտիկին վայել արիություն և համբերատարություն: Այսօր մենք սկսել ենք վերլուծական, համեմատական աշխատանքը, որպեսզի հստակորեն պատկերացնենք, թե ինչ ունենք, ինչի ենք հասել անցնող տարվա ընթացքում, որտեղ ենք առաջընթաց գրանցել, որտեղ խնդիրները մնացել են դեռ չլուծված կամ կիսատ, որպեսզի պլանավորենք 2012թ. մեր աշխատանքները:
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության հավաք-խորհրդակցության շրջանակներում ամփոփվեցին զորքերի ծառայության տարեկան արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ռազմական ինստիտուտի պետի տեղակալը, բանակային կորպուսների շտաբների պետեր, նշված վարչության սպաներ, որոնք ներկայացրին զորքերի ծառայության կազմակերպման եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վերաբերյալ իրենց զեկույցները:
Դեկտեմբերի 14-ին Վիեննայում տեղի ունեցավ Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի եւ 1999թ. Վիեննայի Փաստաթուղթը ստորագրած պետությունների Վերիֆիկացիայի կենտրոնների պետերի հանդիպում: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ՊՆ ՊՔ վարչության բաժնի պետ գնդապետ Վ.Կարապետյանը: Նրա խոսքով, միջոցառման նպատակն էր ամփոփել տարվա ընթացքում կատարված աշխատանքները, պլանավորել հաջորդ տարվա միջոցառումներն ու խնդիրները, մտքեր փոխանակել ԵՍԶՈՒ պայմանագրի վերաբերյալ:
Դեկտեմբերի 7-8-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կայացավ տեղեկատվության կառավարման եւ փոխանակման կրթական համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց: