Ազգային բանակ
Զորամաս ձգվող ճանապարհի ողջ երկայնքով աջ եւ ահյակ կանգառել էին մեքենաները՝ երթեւեկը դարձնելով գրեթե անհնար։ Մարդիկ խմբերով շարժվում էին դեպի զորամաս, որի դարպասների մոտ ասեղ գցելու տեղ չկար։ Մերթընդմերթ դուրս էր գալիս հսկիչ-անցագրային կետի հերթապահ սպան եւ հավաքվածներին հորդորում մի քիչ էլ համբերել։
-Մի քանի րոպեից թույլ կտրվի մտնել զորամաս,- հավաքվածներին է դիմում նա, ապա մտնում ներս՝ պատասխանելու հերթական հեռախոսազանգին։
Եկավ սպասված պահը։ Զորամասի դարպասները բացվեցին, եւ մարդիկ, իրար հերթ չտալով, փութացին դեպի շարահրապարակ, որտեղ զինվորական երդման համար տողանի էր շարված ուսումնական գումարտակը, որի հրամանատար փոխգնդապետ Կ. Անդրեասյանը վերջին հրահանգներն էր տալիս իր ենթականերին։
2010 թվականը անվերապահորեն կարելի է համարել խաղաղության ու պաշտպանունակության ամրապնդման տարի: Անցնող տարում առաջնորդվելով «ՀՀ ԶՈՒ պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսով` ՀՀ զինված ուժերը անշեղորեն բարձրացրեց իր մարտունակության մակարդակը: Բարձրացվեց ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ նոր կառուցվածքի շրջանակներում պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի միջեւ գործառույթների բաշխման եւ գործունեության համակարգման արդյունավետությունը, շարունակվեցին ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտի զարգացման աշխատանքները, զգալի առաջընթաց գրանցվեց ռազմակրթական բարեփոխումների գործընթացում, մշակվեց ՀՀ ռազմակրթական հայեցակարգի նախագիծը:
Փոխգնդապետ Մ. Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում մեր ֆոտոխցիկը որսաց մասնագիտական պարապմունքների մի քանի ուշագրավ դրվագ։ Դասընթացների թեմաները տարբեր էին՝ հրանոթի գործնական կիրառում, տեխնիկական պատրաստություն, մարտավարություն եվ այլն։ Ուսումնական կետերում Դ-20 եվ Դ-30 հրանոթների մարտկոցների զինվորներն ու սպաներն էին։
Գնդապետ Ս. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասի սպառազինության մեջ ընդգրկված են տարբեր տիպի հրթիռահրետանային կայանքներ, որոնք ի վիճակի են ոչնչացնելու հակառակորդի մոտիկ ու հեռու կրակակետերը, ռազմավարական նշանակության օբյեկտները, կենդանի ուժն ու տեխնիկան։ Անհրաժեշտ ուսումնական բազան, կրակադաշտը սովորելու, գիտելիքները հարստացնելու, հմտությունները կատարելագործելու հնարավորություն են տալիս ինչպես զինվորներին, այնպես էլ սպաներին։ Այս տարվա ձմեռային-գարնանային եւ ամառային-աշնանային ուսումնական փուլերի մեկնարկային մարտավարաշարային պարապմունքներն ավարտվեցին ուսումնական տագնապներով, որոնց ընթացքում կատարվեց անձնակազմի եւ ամբողջ մարտական տեխնիկայի տեղաշարժ դեպի կենտրոնացման շրջան։
Պատերազմների ժամանակ հրետանին ունեցել է նշանակալի դերակատարում, որովհետեւ հզոր զենք է, կարող է մեծ ավերածություններ առաջացնել եւ վճռել ճակատամարտի ելքը։ Վերջին 60-70 տարվա պատմությունը ցույց է տվել, որ կրակային ամենահզոր ուժը հրետանին է, բախումների ժամանակ կրակային խնդիրների 80 տոկոսը հրետանին է կատարում։ Ես հաճախ կատակով ասում եմ, որ հրետանին հոգեբանական զենք է, որովհետեւ հրետանու ներկայությունը, հրետանային հուժկու կրակը ոգեւորում, գոտեպնդում, խանդավառում է յուրայիններին, եւ հակառակը, վախ ներշնչում հակառակորդին։ Հրետանու մեջ ինչ-որ պաթոս կա, ուժ ու վեհություն։
Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ, որոնց մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում դասախոսություններով հանդես կգան ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպաներ, կանցկացվի կրակային պատրաստության վարժանք:
Մայոր Թ. Թամրազյանի մարտկոցի «Գրադ» կայանքի այս հաշվարկը՝ հրամանատար կրտսեր սերժանտ Սամվել Հարությունյան, հաշվարկի համարներ շարքայիններ Իշխան Սաֆարյան, Արմեն Հաջոյան եւ Հրաչյա Հարությունյան, անթերի գործողություններով նպաստեց զորամասի կազմով վերջերս անցկացված զորավարժության հաջողությանը եւ նվաճեց զորամասի լավագույն հաշվարկի պատվավոր կոչումը։ Այժմ տղաները նախապատրաստվում են հրետանավորների համաբանակային մրցույթին։