Ազգային բանակ
2010թ. ուսումնական տարին փոխգնդապետ Հ. Ավագյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասում համարվում է հաջողված։ Որպես ձեռքբերում առաջին հերթին նշվում են ծառայողական կարգապահության բարձրացումը եւ պարապմունքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը։ Անդրադառնալով մարտական պատրաստության ծրագրի իրականացմանը՝ հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Առաքելյանը նշեց, որ 2010թ. ապրիլին զորամասը քննություն հանձնեց գլխավոր ռազմական տեսչությանը եւ արժանացավ «լավ» գնահատականի։
Հունվարի 11-ին ազգային բանակում սկսվեց նոր ուսումնական տարին, իսկ մինչ այդ հունվարի 8-ին պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ-ի վարչությունների, ծառայությունների եւ բաժնի ղեկավար կազմերի, մասնագետ սպաների, զորամասերի հրամանատարների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով նոր ուսումնական տարվա խնդիրներին, նշեց, որ ազգային բանակի շինարարությունը շարունակվելու է «Զինված ուժերի պատրաստությանը եւ պաշտպանական բարեփոխումներին՝ որակական առաջընթաց» կարգախոսով, իսկ 2011թ. հայտարարվում է մարտական վարպետության բարձրացման տարի։
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ին ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում։
Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ, այնուհետեւ պաշտպանական դիրքեր։ Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին։
Ավանդաբար տարեվերջին բոլոր կառույցներում ամփոփվում են կատարված աշխատանքները, ի մի են բերվում ձեռքբերումներն ու թերացումները, վերլուծվում դրանց պատճառներն ու նախանշվում զարգացման հետագա ուղիները: Դեկտեմբերի 24-ին մամուլի ասուլիս էր կազմակերպվել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունում, որի ընթացքում վարչության պետ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը ներկայացրեց 2010թ. սահմանապահների գործունեության արդյունքները, պատասխանեց ոլորտին առնչվող տարաբնույթ հարցերի:
Ամանորի նախօրեին եղանք գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող եռակի մարտական դրոշակակիր զորամասում, պարզվեց, որ հրամանատարը նախատոնական ժողով է անցկացնում անձնակազմի հետ։ Քննարկվում էին տոնական օրերին զորամասի գործունեության ծրագիրը, միջոցառումների անվտանգությունն ապահովելու հարցերը։ Ընդհանուր առմամբ, զորամասը հաջողությամբ է ավարտել ուսումնական տարին, եւ այժմ հարկավոր է հավուր պատշաճի դիմավորել Ամանորը, հանգստանալ, ուժերը վերականգնել եւ նախապատրաստվել նոր ուսումնական տարվան։
Դեկտեմբերի 15-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Եղիշե Չարենց» սրահում կայացավ նույն ֆակուլտետի 1992թ. շրջանավարտ, ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտ, «Ազատամարտ» թերթի հատուկ թղթակից, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի ազատագրման մարտում 1993թ., հունվարին զոհված Նորայր Մարությանի անվան` «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» մրցանակաբաշխության արարողությունը:
2009թ. արդյունքներով՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալը ազգային բանակում ճանաչվեց լավագույնը եւ նվաճեց փոխանցիկ դրոշը, ինչը լուրջ ձեռքբերում էր կայազորային հոսպիտալի համար։ Վարդենիսցի բուժաշխատողների հաջողությունը ունեցած հնարավորությունների արդյունավետ օգտագործման եւ պարտականությունների բարեխիղճ կատարման արդյունք է։ Անտարակույս, հաջողության գործում չափազանց մեծ է հոսպիտալի պետ փոխգնդապետ Պետրոս Մանուկյանի վաստակը, եւ նրա հետ ծանոթությունից էլ ծավալվեց զրույցը հոսպիտալի անցած մարտական ուղու եւ խաղաղ ժամանակաշրջանում առաջադրանքների կատարման շուրջ։