Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

Պահեստազորայինների քսանհինգօրյա վարժական հավաքները շարունակվում են: Տարբեր տարիքի, քաղաքացիական տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ զինվորական հանդերձանքով են՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը պատրաստ լինելու ընդհանուր նպատակով:

ԿՅԱՆՔ, ԼՈՒՅՍ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Կապիտան Գայանե Իսկանդարյանը կարողացել է իրականացնել իր՝ առաջին հայացքից անհամատեղելի թվացող երազանքները: Նկարելու անհագ ցանկությունն ու զինվորական համազգեստ կրելու սևեռուն նպատակը Գայանեն միավորել է ՊՆ «Հայկական բանակ» հանդեսի նկարիչ-ձևավորողի աշխատանքում:

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

-Հավսա՛ր, զգա՛ստ,- լսվում է սպայի հրամանը:
Մեր այցի պահին զորամասում պարապմունքներ են, որոնց մասնակցում են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸ

Ռազմական համալսարանում օրը սկսվեց մարզական բարձր տրամադրությամբ։ Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը պատրաստվում է իր համաշխարհային ռեկորդների շարքը համալրել ևս մեկով։

ՄԱՍՆԱԿՑԵԼ ՈՉ ԹԵ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՈՎ

Հանրապետությունում շարունակվում են քսանհինգօրյա վարժական հավաքները, որոնց նպատակն անփոփոխ է՝ բարձրացնել պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական պատրաստության մակարդակն ու մասնագիտական ներուժը:

ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԳԻՐԸ

Ապրիլի 1-ին «Հայ զինվոր» հանդեսը դարձավ 30 տարեկան և այսօր արդեն 1477-րդ անգամ թակում է ընթերցողի դուռը, զրուցում նրա հետ, պատմում մեր հաղթանակների ու ձեռքբերումների, մեր դժվարությունների ու խնդիրների մասին:

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում միջանկյալ ստուգումներ են. քննություններից առաջ ստուգվում են կուրսանտների գիտելիքները տարբեր առարկաներից, մասնագիտական հմտություններն ու կարողությունները։