Ազգային բանակ
Օրերս պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքների ժամանակ ԶՈՒ ՊԳՎ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության սպաների, ինչպես նաև զորամիավորման համապատասխան ծառայությունների աջակցությամբ զորամասերում անցկացվեցին մարզական միջոցառումներ բազկամարտ, կշռաքարերի բարձրացում, դանակի նետում, պարանի ձգում, շախմատ ու շաշկի մարզաձևերից:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջին խմբի շահառուները օրեցօր բարելավում են մասնագիտական ունակություններն ու հմտությունները՝ առաջիկա քննությունները բարեհաջող հաղթահարելու համար։
Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակում վերանայվում են նաև անձնակազմի համազգեստն ու հանդերձանքի պարագաները։ Կփոխվեն հանդերձանքի բոլոր տեսակները՝ դաշտային, ամենօրյա, կուրսանտական, զորահանդեսային և այլն։
Քույրեր Ռիման ու Լիդան դասակի հրամանատարներ են, որոնց համար զինվորական ծառայությունը վաղուց արդեն կենսակերպ է, հայրենիքի պաշտպան լինելը՝ սրբազան առաքելություն։ Նրանք մյուս քրոջ ու մայրիկի հետ տասնհինգ տարի ապրել ու կրթություն են ստացել արտերկրում։
2023 թվականի հունվար ամսից զինված ուժերում երեք փուլով մեկնարկեց ԶՈՒ շախմատի թիմային առաջնությունը: Մրցաշարի եզրափակիչ՝ համաբանակային փուլն անցկացվեց Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում:
Մեծ է հայ կնոջ ներդրումը նաև ռազմական ոլորտում։ Ներկայումս ՀՀ զինված ուժերում ներգրավված է ավելի քան 2000 կին զինծառայող, որոնցից մեկը Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Անուշ Հովհաննիսյանն է: Այսօր ավագ լեյտենանտ Անուշ Հովհաննիսյանը, որպես դասակի հրամանատար, ծառայում է խաղաղապահ բրիգադում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար: