Ազգային բանակ
Բանակային ձեռնամարտը՝ որպես մենապայքարային մարզաձև, ստեղծվել է 1979 թ. ԽՍՀՄ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի մասնագետների կողմից:
Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությանը տևական դադարից հետո մասնակցեց նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբի թիմը: Բանակային 8 բռնցքամարտիկներից 6-ը ՝ 63,5 կգ քաշային Վահագն Գալստյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը և 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը տպավորիչ հաղթանակներով հասան եզրափակիչ և բավարարվեցին արծաթե մեդալով:
«Պաշտպան հայրենյաց» պայմանագրային ու արհեստավարժ զինվորական ծառայության անցման նոր ծրագիրը գործողության մեջ է։ Առաջիկա երեք ամիսներին հայրենյաց ապագա պաշտպանները ուսումնական զորամասերում ու կենտրոնում ձեռք կբերեն ֆիզիկական, մասնագիտական, կամային անհրաժեշտ ու պահանջվող որակները, կհանձնեն քննություններ և որպես պատրաստված մասնագետներ կմեկնեն զորամասեր։ Ծրագրի նպատակը ծառայության գրավչությունը բարձրացնելն ու արհեստավարժ, մարտունակ ու կոփված զինծառայողներով համալրված ստորաբաժանումների ստեղծումն է:
Փետրվարի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ 2023 թվականի ձմեռային զորակոչի մարզական վաշտի զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը։
Զինված ուժերում մեկնարկել են մի շարք բարեփոխումներ, որոնց նպատակը որակապես նոր բանակ ունենալու գաղափարն է՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը՝ ամուր հիմք ստեղծելով արհեստավարժ բանակի համար:
Զորամասի շարահրապարակում զինվորական երդման նախապատրաստական վերջին փորձերն են։ Նորակոչիկները սովորում են վերադասին ճիշտ ներկայանալու և դիմելու կարգը. բանակային կյանքի սկզբնական փուլի ամենակարևոր ու պատասխանատու իրադարձությանը պետք է պատրաստ լինել հավուր պատշաճի։
Զորամասում սպորտմասսայական միջոցառումները նախատեսված են օրվա կարգացուցակով և իրականացվում են հանգստյան և տոն օրերին 3 ժամ, իսկ մնացած օրերին (շաբաթական երեք անգամ)` 2 անգամ 1 ժամով՝ նպաստելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խթանմանը, զինվորականների, նրանց ընտանիքների մշակութային ժամանցի կազմակերպմանը և քաղաքացիական բնակչության հետ կապերի ամրապնդմանը: