Ազգային բանակ
Մեր դիրքապահներն իրենց գործը գերազանց են կատարում՝ լիարժեքորեն ապահովելով թիկունքի անվտանգությունը: Անգամ եղանակային անբարենպաստ պայմանները՝ ձնախառն քամիներն ու ջերմաստիճանի կտրուկ անկումը չեն խոչընդոտում շուրջօրյա մարտական հերթապահությանը զուգահեռ իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին: Մարտական հերթափոխներն էլ իրականացվում են համաձայն կարգացուցակի և սահմանված ժամանակացույցով:
Զորակոչ է…
Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային զինկոմիսարիատի բակը վաղ առավոտից մարդաշատ է՝ բանակ են ճանապարհում Հայրենիքի ապագա պաշտպաններին։
Երևանի զորակոչային, զորահավաքային համալրման տարածքային 4-րդ ստորաբաժանումում եռուզեռ է. վերստուգվում են զորակոչիկների փաստաթղթերը, անցկացվում է վերջին բուժզննումը:
Զորակոչին զուգընթաց այս օրերին նաև զինված ուժերի առանձին ստորաբաժանումների կազմի համալրման աշխատանքներ են ընթանում: Ծրագրավորման, թվային տեխնոլոգիաների և հարակից այլ ոլորտների մասնագետ երիտասարդները, որոնք արդեն իսկ ժամկետային զինվորական ծառայության որոշակի ժամանակահատված անցկացրել են ԶՈՒ առանձին ստորաբաժանումներում, վստահեցնում են, որ համապատասխան մասնագիտություններով զորակոչված զինծառայողների համար լիարժեք ապահովվում է շարունակական կրթության հնարավորությունը, առկա է բազմակողմանի զարգացման և մասնագիտական հմտությունների յուրացման լայն ընտրանի:
Տավուշի մարզի Կոթի սահմանամերձ գյուղում Էրիկ Ջանվելյանի պապական տնից այսօր երեկոյան երաժշտության ձայնը կտարածվի գյուղով մեկ: Էրիկի բանակի քեֆն է:
Այսօր, առավել քան երբևէ, խիստ հրատապ է կրտսեր հրամանատարների ռազմաիրավական դաստիարակությանը հարցը, ինչը պայմանավորված է ինչպես տնտեսական, սոցիալական, այնպես էլ, որ անչափ կարևոր է, ազգային անվտանգության մարտահրավերներով, մասնավորապես՝ հետպատերազմական իրավիճակները, ոչ կանոնադրական հարաբերությունները, նաև մի շարք այլ իրավախախտումներ կանխելու և բացառելու առումով: Շատ կարևոր է, որ այսօր բանակ մուտք գործեն հոգեբանական, մանկավարժական բարձր պատրաստություն ունեցող կրտսեր հրամանատարներ՝ սերժանտներ, որոնք դաստիարակչական աշխատանք կատարող առաջին, անմիջական օղակն են: