Ազգային բանակ
ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը (ՌՔԿՊ) իրականացվում է բոլոր զորատեսակների, հատուկ զորքերի և ծառայությունների համաձայնեցված գործողություններով։
Շարքային Միքայել Ոսկանյանը զորակոչվել է և վեց ամիս ծառայել ուսումնական զորամասում. նա այժմ իր բուն զորամասում գիտելիքներն է փոխանցելու զինվորներին. «Ինձ արդեն «պատրաստել» էի մինչև ծառայությունը՝ հեշտ եմ հարմարվել. տպավորություններ կան շատ դրական, ինչպես նկատել եմ՝ ամբողջ կուրսանտական կազմի մոտ էլ է նույնը. լավ գիտակցում ենք, թե ինչի համար են էստեղ ջանք ու եռանդով կոփել մեզ, կատարելագործել մեր զինվորական գիտելիքները»։
2001 թ. ամռանը ձևավորելով Հայաստանի խաղաղապահ ուժերը` մեր երկիրը ներգրավվեց միջազգային անվտանգության պահպանման գործընթացում: Կազմավորվեց խաղաղապահ գումարտակը, և ստորաբաժանումը համալրվեց հոգեբանական առումով կայուն ու օտար լեզուներին տիրապետող զինծառայողներով։
Հունիսի 27-ին Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։