Ազգային բանակ
«Փխրուն խաղաղության այս դժվարին ժամանակաշրջանում հայրենիքը գոյատեւում է նվիրյալների նվիրումի եւ հանձնառության շնորհիվ: Նվիրյալների ժամանակաշրջան է, եւ նվիրյալները իրենց ուսերին տանելով հայրենիքը, պետք է հասցնեն խաղաղության նավահանգիստ, եւ այդ նվիրյալները դո՛ւք եք, սիրելի՛ սպաներ եւ զինվորներ»։
Ավելի քան երկուսուկես տարի դասակի հրամանատար, լեյտենանտ Անուշ Հովհաննիսյանի կյանքի անբաժան ուղեկիցներն են զինվորական հանդերձանքը, առաջնագիծն ու շուրջօրյա մարտական հերթապահությունը:
Հազարից ավելի փրկված կյանքեր, օջախների չմարած ճրագներ… Բառերով արտահայտելը հեշտ չէ, բայց առավել դժվար է պատկերացնելը, թե վերջին պատերազմի ընթացքում մեր վիրավոր զինծառայողների, կամավորականների և պահեստազորայինների այսքան կյանքեր միայն ամենածանր՝ հարավային ուղղությունում փրկած բժշկական գումարտակի անձնակազմը ինչպիսի՜ հերոսական մարտեր է վարել իր՝ բժշկական ռազմադաշտում:
Շեփորահարի ազդարարումով ուսումնական զորամասում մեկնարկում են հրետանավորների գործնական պարապմունքները։ Նախքան բուն վարժանքներին անցնելը, զորքը նախ հրահանգավորվում է, թե ինչպես պետք է ճիշտ ու գրագետ գործել մարտական իրավիճակներում և առհասարակ դժվարին պայմաններում:
Կապիտան Դիանա Սարումյանը Ստեփանակերտի հոսպիտալի կլինիկակենսաբանական լաբորատորիայի բժիշկ-կենսաքիմիկոս է: Այն նվիրյալ բժիշկներից է, որ պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ ծառայություն է իրականացրել չդադարող հրետակոծության տակ գտնվող Ստեփանակերտում: