Ազգային բանակ
Ավագ լեյտենանտ Արման Եգորյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Նա եւ իր անձնակազմը ամբողջ պատերազմի ընթացքում անառիկ են պահել Արցախի արևելյան օդային սահմանը և միայն նոյեմբերի 9-ին կնքված հրադադարից հետո են դուրս եկել Ակնայի շրջանից:
Ուսումնամարտական զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Կարապետյանի հետ զրուցելիս, գնդապետը հպարտությամբ պատմում էր 44-օրյա պատերազմում հրետանավոր ժամկետայինների ցուցաբերած բացառիկ խիզախության, մասնագիտական բարձր պատրաստվածության մասին ու անուններ նշում. նրանցից մեկն էլ սերժանտ Վարդան Կլեկչյանն է:
-Պատերազմի հարավային ճակատի առաջին հարվածն առաջնագծի ուղղությամբ չէր. նշանառության տակ ղեկավարման խումբն էր ու հրամանատարական դիտակետը: Իհարկե մեր պատասխանն էլ եղավ համարժեք: Առաջին օրերն անցան հրետակոծություններից ցնցվող շինության ներսում, քարտեզի առաջ նշումներ անելով, հարձակումը կասեցնող հրամաններ արձակելով,- այսպես սկսվեց մեր զրույցը փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովի հետ:
Հրետանային դիվիզիոնի հրամանատար Արտյոմ Գրիգորյանը Արարատի մարզի Նիզամի գյուղից է: Տատն ու պապը արմատներով Արցախից են, և նրանց դաստիարակությունն, ըստ փոխգնդապետի, հատկապես կարևոր է եղել իր մասնագիտության ընտրության հարցում:
Նոյեմբերի 25-ին ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ եռամսյա վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայինների զորացրման արարողությունը:
44-օրյա պատերազմի թոհուբոհով է անցել կապիտան Յուրա Մանասյանը։
-Զինվորական գործի հանդեպ սերը դեռ վաղ մանկությունից է,- ասում է Յուրան:- Աչք եմ բացել՝ համազգեստ տեսել. մայրական կողմից շատերն են զինվորական, հայրս էլ զինվորական է, հիմա արդեն պահեստազորում է, տավուշյան կռիվների մասնակից է։
Երբ և որտեղից սկսվեց Հայրենիքը, Նորայրը չնկատեց, բայց հետո Հայրենիքը ծավալվեց, դարձավ սար, թուփ ու ծաղիկ, դարձավ հող՝ վրան նախնիների ոտնահետքերը, դարձավ ամրոց ու բերդ, խաչքար ու կոթող…Պարոն Սպարտակի «Ռոբինզոն» կոչվող արշավորդների խումբը Հայաստանում «աննվաճ» տեղ չթողեց: Ու պարզվեց, որ Հայրենիքի ամեն քար պատմություն ունի, ամեն լեռ, ամեն ձոր ունի անցյալ: