Ազգային բանակ
Ականանետային մարտկոցի հրամանատար, կապիտան Էմիլ Էլարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Մասնակցել է նաև նոյեմբերի 16-ին Սյունիքի արևելյան սահմանին ընթացած պաշտպանական մարտերին: Ծնունդով Իջևանի սահմանապահ Սարիգյուղից է: Արցախյան ազատամարտին էլ հայրն ու հորեղբայրն են մասնակցել:
Մարտկոցի հրամանատար, կապիտան Միքայել Բրսոյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Քառօրյա պատերազմի մասնակից է: 44-օրյա պատերազմում մասնակցել է ռազմավարական կարևոր նշանակության պաշտպանական մարտերին:
Օրերս եղանք մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանում և հետևեցինք կուրսանտների ուսումնական պարապմունքներին: Լսարաններից մեկում ապագա օդաչուները տեսական գիտելիքներ ստանալուց հետո մարզումներ էին անցկացնում Մի-8 ուղղաթիռի վարժասարքի վրա, մյուսում «Իգլա» զինասարքով ձեռք էին բերում ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ:
ՀՀ ԶՈւ ավիացիոն բոլոր ստորաբաժանումները ունեն օդերևութաբանական ծառայություններ, որոնք ինչպես ամենօրյա, այնպես էլ շուրջօրյա ռեժիմով ապահովում են ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, ինչպես նաև պարաշյուտային թռիչքների օդերևութաբանական տեղեկատվությունը, նպաստում ավիացիային առաջադրված խնդիրների օպերատիվ, արդյունավետ և որակով իրականացմանը։
Ադրբեջանա-թուրքական զորքերի կողմից հրահրված լայնածավալ վերջին պատերազմի ընթացքում «սպիտակ բանակի» զինվորները»՝ բժիշկները, բուժակները, բուժքույրերն էլ զինվորի նման, զինվորի նվիրումով ու պատասխանատվությամբ անդուլ պայքարում էին կյանքեր փրկելու համար:
Փոխգնդապետ Վահագն Խաչատրյանը վերջին պատերազմի ակտիվ մասնակիցներից է, մարտական սպա, որի նվիրումը իր զորատեսակին՝ հրետանուն, ու հայ ազգի մղած 44-օրյա պայքարին բացառիկ է, ինչպես և իր զորամասի անցած ամբողջ մարտական ուղին: Բավական է ասել, որ զորամասը պատերազմից հետո արժանացավ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանը պատերազմի ընթացքում զորքի ղեկավարման, մարտավարական փայլուն գործողությունների շնորհիվ վաստակեց Հայաստանի Ազգային հերոս բարձր կոչումը: