Ազգային բանակ
Շուտով կավարտվի հերթական զորակոչը: Նորակոչիկների վերջին խմբերը, բժշկական զննում անցնելով, մեկնում են հանրապետական հավաքակայան, որտեղից էլ, ինչպես կարգն է, կուղևորվեն վիճակահանությամբ իրենց բաժին ընկած զորամասերը:
Գանձակցի Վազգեն եւ Մարինե Ասատրյանների համար հուլիս ամիսը լիուլի էր հույզերի, ապրումների, զգացողությունների առատությամբ՝ միախառնվել-միահյուսվել էին ժպիտն ու արցունքը, անհանգստությունը, սպասումն ու հպարտությունը…
«Արդեն մեկ ամիս է, ինչ ԽՍՀՄ ներքին զորքերը պաշարել են հայկական Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը: Վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով տանկերով ու զրահամեքենաներով գնդակոծվում են հայկական բնակավայրերը:
-Կապիտան Վազգեն Կիրակոսյանը մեր լավագույն սպաներից է՝ իր գործի իսկական նվիրյալ,- զորամասում այսպես են բնութագրում հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար Վազգեն Կիրակոսյանին: – Պատերազմների թոհուբոհն անցած զինվորական է, 44-օրյա պատերազմի ժամանակ նրա ղեկավարած մարտկոցը գերազանց է գործել, առավելագույն ճշգրտությամբ խոցել հակառակորդի թիրախները:
Շանթին 2019 թ. փետրվարին կենտրոնական հավաքակայանում հանդիպեցի՝ զորակոչը լուսաբանելիս: Նա ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում, իսկ երբ եկել է ժամանակը, որոշումն անբեկանելի է եղել՝ գալու է Հայրենիքում ծառայելու:
Թշնամական բազմաթիվ գրոհներ հետ մղելիս և ռազմավարական նշանակության կարևորագույն բարձունքը պաշտպանելիս հերոսությամբ աչքի են ընկել և թշնամուն զգալի կորուստներ են պատճառել մայոր Վիկտոր Պետրոսյանը, կապիտաններ՝ Ստյոպա Ավագյանը, Տիգրան Վանյանը ու Ասպետ Հակոբյանը, լեյտենանտ Բաբկեն Մխոյանն ու շարքային Գրիգորի Պետրոսյանը: