Ազգային բանակ
…Ահա լուսանկարները: Այստեղ՝ կազմի տակ, ոչ ալբոմի մեջ, մի նկար կա. Քաջիկն է՝ հորս վարորդը: (Ի դեպ, Քաջիկը՝ Քաջիկ Հովսեփյանը, նույն այն վարորդն է, որը Խոջալուի դեպքերի ժամանակ գերի ադրբեջանցիներին փոխանակելու է տարել:
Մեր բանակի փայլուն հաղթանակների ամենավառ խորհրդանիշներից մեկը, թերևս՝ ամենավառը, հայի իսկական գենի կրողը, հայկական մշակութային ու հոգևոր կենտրոն Շուշին ազատագրած գեներալը, պայծառագույն անձնավորությունը, Արցախի և ՀՀ Ազգային հերոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մայիսի 22-ին կդառնար 82 տարեկան: Ամենահամեստ այս մարդուն ճանաչում ու սիրում էին բոլորը՝ մեծից փոքր: Նրա հերոսական ուղին հարուստ է ու խորհրդանշական: Մեր փառահեղ գեներալի մասին շատ է խոսվել ու դեռ շատ կխոսվի: Այսօր նրա մասին իր հիշողությունները կպատմի որդին՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի «Սնայպեր» ՍՊԸ տնօրեն Հայկ Տեր-Թադևոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրավաբանական բաժինը գործել է մինչև 2001 թ. մայիսի 11-ը, այնուհետև դարձել է վարչություն, և մայիսի 11-ը նշվում է որպես իրավաբանական վարչության ստեղծման օր։
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Օմարը պաշտպանած, Քարվաճառի մարտերը ղեկավարած հրամանատարներից մեկը՝ գնդապետ Արա Սարգսյանը, այսօր հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանության պատասխատուներից է, զորամիավորման հրամանատարի տեղակալը: Նրա խոսքն իր զինվորների մասին է՝ իր մարտական ընկերների.
Պատերազմի մեկնարկից հետո շատ հայորդիներ ներքին մղումով դեպի սահման էին ձգվում: Սրանք այն մարդիկ էին, որոնք խորապես զգում էին պահի կարևորությունը, չէին հապաղում ու չէին ընկրկում որևէ վտանգի առջև՝ խորապես գիտակցելով, որ մեր սերունդներին իր հոգատար գրկում պահող Հայրենիքը վճռական պահերին բոլորիս պաշտպանության ու հոգածության կարիքն ունի: