Ազգային բանակ
Դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին աստիճանաբար ներդրվեց որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայությունը, որում ընդգրկված անձինք մարզում և պատրաստում էին զինվորականներին։
Դժվար է անցյալ ժամանակով խոսել մի մարդու մասին, որի նվիրումը Հայրենիքին ու գործին անվերջ էր, որը հայ զինվորականի կատարելատիպ էր՝ մարդկային իր բարձր տեսակով, իր արհեստավարժությամբ, հավատամքով…
Պատերազմի օրերին թշնամու ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում մարտական բարձր ունակություններով աչքի են ընկել մայորներ Դավիթ Մկրտումյանը, Գևորգ Սիմոնյանը, կապիտան Նարեկ Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Կարապետյանը, լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտներ Նորայր Հայրապետյանը, Մուրադ Աղայանը և շարքային Դավիթ Դավթյանը:
Պատերազմի երկրորդ օրը Արցախի հարավային սահմանագոտում էինք։ Հրետանավորներին հանդիպելուց ու նրանց գործողությունները լուսաբանելուց հետո շարժվեցինք առաջ՝ առաջնագծում թշնամու հետ մարտի բռնված տղաների մոտ։ Փոխգնդապետ Հակոբյանը հրամանատարական կետից վարում էր մարտը, ուղղորդում հրետանու կրակն ու ապահովում վիրավորների տարհանումը մարտի դաշտից:
Ուսումնական զորամասում գործնական պարապմունք անցկացնող կապիտան Ալիխանյանն անցած պատերազմում իր բացառիկ նվիրումով ու խիզախությամբ աչքի ընկած մեր սպաներից է: Գործնական դասաժամի մասնակիցներն էլ իր հետ, իր կողքին պատերազմի թոհուբոհով անցած զինվորներն են:
Մեր լավագույն զինվորական բժիշկներից շատերը 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմաճակատում էին: Իրենց պարտականություններն ստանձնեցին առանց երկմտելու՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ: Անցան բազում փորձություններով ու դժվարություններով, հնարավորն ու անհնարինն արեցին՝ փրկելու համար վիրավոր մարտիկների կյանքն ու առողջությունը: Աշխատել են առանց հանգստի՝ հաճախ 24 ժամ շարունակ ծանր վիրահատություններ իրականացնելով: Նրանք այսօր էլ հայկական բանակում ռազմական բժշկի իրենց պարտականություններն են կատարում: Ծանոթանանք նրանցից երկուսի հետ: