Ազգային բանակ
Վնասվածքաբան-օրթոպեդ Գրիգոր Եսիկի Թարվերդյանը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո ծառայության անցավ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում:
«Մենք պատերազմի մեջ ենք և պատերազմում ենք անտեսանելի թշնամու դեմ»: Իսկ այս «թշնամին» անտեսանելի է և է՛լ ավելի անկանխատեսելի:
Հայտնի «Եղնիկների» լեգենդար հրամանատարից «ազատվելու» համար թուրք-ադրբեջանական զինուժը 44 օր անդադրում ավիացիա կիրառեց` թիրախավորելով հատկապես նրա գտնվելու հավանական վայրը: Ինն անգամ: Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկեր, չդադարող հրթիռային գրոհներ: Ողջ մնաց՝ անսասան, ռացիան ձեռքին, զորքը` թիկունքին:
Սեպտեմբերի 27-ին, պատերազմ սկսվելու մասին լուրն առնելուց ընդամենը մի քանի ժամ անց, Կարինե Ավանեսյանը երկու բժշկուհի ընկերուհիների՝ Վիկտորյայի եւ Տաթեւի հետ, հայրիկի ուղեկցությամբ, արդեն Արցախ տանող ճանապարհին էին։
…Մի բուռ սեր եմ ուղարկում սահմանից։ Այստեղ պատերազմ է։ Կյանք կա, բայց կռվում ենք։ Հիշում ես, չէ՞, որ խոստացել եմ բռիս մեջ մի քիչ էլ խաղաղություն տեղավորել։ Այս անգամ ես մի լիքը երկինք խաղաղություն կբերեմ։ Գիտեմ, ճանապարհներին նայելով՝ անվերջ ինձ ես սպասում, մա՛մ… Սպասիր, բայց մի՛ լացիր։ Հերոսի մայրը չի՛ լացում։ Ով մարտադաշտում տղա ունի, չպիտի լացի։