Ազգային բանակ
Կապիտան Արթուր Հովհաննիսյանի ամբողջ ընտանիքը ռազմական կենսագրություն ունի: Պատերազմական: Պապը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան է, հայրը՝ Արմեն Հովհաննիսյանը, մասնակցել է Աֆղանական պատերազմին, Արթուրն ու եղբայրը՝ կապիտան Արա Հովհաննիսյանը, կռվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմա երկուսն էլ ռազմաճակատում են:
Մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում ենք: Պատերազմի անմիջական մասնակիցներն ու վկաները, որոնց հետ այսօր զրուցելու ենք, ստացած ծանր վիրավորումների հետևանքով ստիպված են եղել թողնել մարտադաշտը:
«Հայ զինվորից լավ զինվոր չկա, նրանք հարյուր անգամ լավ են կռվելու, այդ հարյուրը վերածեք կիլոմետրի և կհասկանաք, թե ինչքան ենք առաջ գնալու». հայրենիքի նվիրյալ գնդապետ Սևակ Ղուկասյանի տարիներ առաջ արտահայտած միտքն է։ Արդարև, հայ զինվորն ամենաուժեղն է, ամենախելացին ու անվախը։
Ճակատամարտն ավարտվեց: Դժոխային աղմուկը լռեց: Թշնամու հերթական գրոհը նույնպես ձախողվեց: Նա պարտված, կորստաշատ ու գլխիկոր քաշվեց իր որջը: Ու մեր հողի վրա, մեր վերձիգ լեռների կողքին հպարտ, ամուր ու հաղթանակած, ինչպես անառիկ մի բերդ, կանգնեցին հաղթողները: Ուս ուսի, ուժեղ, ժպտուն ու հերոսական: