Նորություններ
Նկարչուհի, խեցեգործուհի Լուսինե Մելիքյանի «Նամակ զինվորին» վերտառությամբ կտավը հուզեց ինձ: Նկարում պատկերված է գետնատնակ, որտեղ աթոռից խնամքով կախված է զինվորական համազգեստ, կողքին՝ զինվորական կոշիկներ, ավտոմատ, աթոռի վրա շոկոլադի տուփ կա, նամակ, աղջկա լուսանկար, իսկ զինվորը… չկա: Ես փնտրեցի, գտա կտավի հեղինակին, որ իմանամ, թե որտեղ է զինվորը…
Լուսանկարից ժպտացող գեղեցկադեմ երիտասարդը Դավիթ Համբարյանն է՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին, որի սխրանքների և անձնուրացության մասին հայրը` Մամիկոն Համբարյանն է պատմում:
Օգոստոսի 23-ից 25-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանողական օպերացիայի որոշման ընդունման և խնդիրների առաջադրման փուլում» թեմայով:
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 23-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևը: