Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԴՈՒ ՄԵՐ ԸՆԿԵՐՆ ԵՍ...

Ես չեմ կարող մահախոսական գրել քեզ համար, որովհետեւ հերթապահ բառեր շարելու համար պիտի սիրտդ անհաղորդ լինի: Հոգիդ պիտի չզգա, որպեսզի կարողանաս կենսագրական թվեր-փաստերի անհույզ տողերը եզրափակել «նրա հիշատակը վառ կմնա» միլիոն անգամ ասված նախադասությամբ:

ՀՕՊ ԶՈՐՔԵՐՆ ՈՒՆԱԿ ԵՆ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Փոխգնդապետ Կարեն Դարբինյանը զինված ուժերում և հատկապես ՀՕՊ զորքերում ճանաչված անուն է, սպա, որը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, զորքը ղեկավարելու բանիմացությամբ, մարդկային բարձր նկարագրով:

ՁԱԽՈՂՎԱԾ ԴԻՎԵՐՍԻԱ

Օրեր առաջ ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման դիվերսիոն գործողության հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել տվյալ զորամասում իր հոգեւոր ծառայությունն իրականացնող Հովհաննես սարկավագ Գալստյանը եւ վարորդը՝ շարքային զինծառայող Արթուր Բալայանը:

ՋԵՐԱՐԴ ԳԱՖԵՍՃՅԱՆ

Հայտնի բարերար Ջերարդ Լ. Գաֆեսճյանը (1925-2013) ծնվել է ապրիլի 26-ին, Նյու Յորքում: Նրա ծնողները ներգաղթել էին Միացյալ Նահանգներ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:

«ՄԻՈՒԹՅՈՒՆ 2015-ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ». ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի շուրջ հինգ հարյուր մասնակիցների համար օգոստոսի 17-ը տոնական էր՝ ազդարարվեց հավաքի մեկնարկը: Միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո` ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման և «Русь» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Օգոստոսի 18-ին զինված ուժերի զորամասերում հանդիսավորությամբ տրվեց 2015 թվականի ամառային ուսումնական փուլի մեկնարկը: Այդ կապակցությամբ զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

ԻՆՉՊԻՍԻՆ ԵՂԵԼ ԵՄ, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ԿԱՄ ՈՒ ԿՄՆԱՄ

Հարցազրույց Գորիսի զինվորական կոմիսար, գնդապետ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ