Նորություններ
N զորամասում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն: Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները:
ՀՀ զինված ուժերում իրականացվող միջոցառումների համակարգված լուսաբանման և տեղեկատվական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ։
N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Զինծառայողների մասնագիտական գիտելիքները զարգացնելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասի սպայակազմի հետ անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ։
Օրերս անցկացվել է N զորամասի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել Հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, լինել Հայոց բանակի արժանի զինվորներ և և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ զորակոչված Էրիկ Շահբազյանն ու մյուսները սպաների ու փորձառու սերժանտական կազմի օգնությամբ քայլ առ քայլ սերտում են երիտասարդ մարտիկի դասընթացը։
Մարինա Փարսադանյանը 2021 թ.-ից աշխատում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ որպես վիրահատական բաժնի վարիչ: Մինչ այդ, 21 տարի շարունակ ծառայել է Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, 44-օրյա պատերազմի մասնակից է, մեր «սպիտակ» բանակի մարտիկներից: Շատ փորձություններով է անցել այս հմայիչ, բարեհոգի ու ժպտերես բժշկուհին: Բայց այս ամենի մասին ավելի լավ է՝ ինքը՝ Մարինան պատմի, հատկապես, որ շատ լավ պատմող է: