Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՆՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Մայիսի 17-ին Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել վերջերս ներդրված ուսումնական ժամանակակից մեթոդներով անցկացվող պարապմունքներին:

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ

Մայիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է IDEB-2024 ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Մայիսի 14-15-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։