Նորություններ
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակում հուլիսի 1-ին պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի աշխատակիցներն այցելել են ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանում։
N զորամիավորման զորամասերում հուլիսի 1-ին հայտարարվել է անվտանգության օր։ Բացազատված ուսումնական կետերում անձնակազմին են ներկայացվել զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների շահագործման և առաջին բուժօգնության ցուցաբերման կանոնները, հնարավոր պատահարների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները։
Հունիսի 27-ին Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։
Գնդապետ Վահան Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասը 2021 թ. ճանաչվել է ԶՈՒ լավագույն զորամաս: Եվ մեր զրուցակիցը զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սերգեյ Ավանեսովն է: