Նորություններ
Հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, մարտի վարման և կրակի կառավարման հմտությունների կատարելագործման նպատակով N զորամասի ուսումնական կենտրոններից մեկում հունիսի 28-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ:
Հունիսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։
Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդման նպատակով հունիսի 27-ին N զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ:
Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։