Նորություններ
2022 թ. օգոստոսի 11-ից 29-ը «Միջազգային բանակային խաղեր-2022» միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Խաղաղության մարտիկ» մրցախաղի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մրցախաղին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, որոնք այցելել են խաղերի անցկացման վայրեր, ծանոթացել անձնակազմի կեցության, անվտանգության պայմաններին, ինչպես նաև սննդի և բուժսպասարկման կազմակերպման խնդիրներին:
Օրերս «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ապրե՛նք և ապրեցնե՛նք» խորագիրը կրող հայրենասիրական-մշակութային միջոցառումը, որը նախաձեռնել էր «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը:
Մարտական գործողությունների ժամանակ հրամանատարական կազմի գործնական հմտությունների կատարելագործման, կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումների կայացման և մարտական փաստաթղթերի մշակման ունակությունների զարգացման նպատակով հունիսի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ:
Հունիսի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։
Հոգևոր և հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու նպատակով հունիսի 21-ին N զորամասի զինծառայողներն այցելել են պատմամշակութային վայրեր՝ թանգարաններ, եկեղեցիներ, վանքեր։