Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽ Է

Հանրապետության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում եռուզեռ է: Հերթով, կարգով բանակ են մեկնում զորակոչիկները: Թիվ 4 տարածքային ստորաբաժանման բակը մարդաշատ է, առաջին խումբը պատրաստ է անցնել ծառայության:

ՄԵՐ ՈԳԻՆ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԻ

Երկու պատերազմների թոհուբոհով է անցել Թադևոս Ծպնեցյանը։ Ծնունդով Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից է ապագա բժիշկը.
-Ազգանունս առաջացել է Կարսի նահանգի Ծպնի գյուղի անունից, որտեղից 1812թ. նախնիներս շարժվելիս են եղել դեպի Սև ծովի կողմ, բայց Պարնիում գիշերակացը ճակատագրական է եղել։

...ՈՐ ԻՄ ԿՈՐՈՒՍՏՆ ԻԶՈՒՐ ՉԼԻՆԻ

Հայկի դեմքը ծածկված է, դիմագծերը չեմ տեսնում: Գլուխը հակել, թաղել է մոր գրկում: Հաղթանդամ է, թիկնեղ, բարձրահասակ:
-Տղաս երկու մետր բոյ ուներ,- ասում է մայրը,- ու ոտից գլուխ խիղճ էր: Փողոցում մի անտեր շուն, սոված կատու տեսներ, կերակրում, խնամում էր: Խեղճերի, թույլերի, տկարների պաշտպանն էր: Իմ տղայի համար ուրիշի ցավ չկար, հարազատի պես օգնության էր հասնում անծանոթ մարդկանց:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող զորավարժության շրջանակում հունիսի 15-ին և 16-ին N զորամիավորման զորամասերի հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 16-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է վաշտի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։