Նորություններ
Պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության շրջանակներում հունիսի 8-ին և 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են խորհրդակցություններ՝ ՊՆ իրավաբանական վարչության և Գերմանիայի ռազմական իրավաբանների փորձագիտական խմբի մասնակցությամբ:
Հունիսի 10-ին N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հերթափոխ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակի վարման ունակությունների և թիրախների խոցման հմտությունների ստուգման նպատակով հունիսի 10-ին, N զորամիավորման հրաձգարաններից մեկում, զորամասերի վարչակազմերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
N զորամիավորումում ամփոփվել են հունիսի 9-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները:
Կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարական կազմի՝ նպատակային որոշումների կայացման և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման կարողությունները ստուգելու նպատակով հունիսի 9-ին N զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։