Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԻ ԲՈՑԱՎԱՌ ՍԻՐՏԸ

Նոյեմբերյանի Ոսկեվան գյուղում բնակվող Գարդիշյանների ընտանիքում բոլոր տղամարդիկ ուսադիրներ են կրում: Հայրը՝ Էդիկ Գարդիշյանը, պահեստազորի մայոր է, ավագ որդին՝ Արսենը, պայմանագրային դիրքապահ է, միջնեկը՝ Սուրենը, ավագ լեյտենանտի կոչում ունի, համարյա 15 տարի պաշտպանում է իր ծննդավայրի սահմանները:

ՀԱՐԱՏԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Երեւանի Մ. Նալբանդյանի անվան դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները իրենց փոքրիկ նվերը՝ հոգու լուսավոր ու պայծառ աշխարհում թաքնված սերը պարփակել են լուսանկարներում` այն նվիրելով կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին։ Սակայն լուսանկարները մինչ այդ, «Բնությունն արվեստի աչքերով» ցուցահանդեսի շրջանակներում, ցուցադրվել են Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում՝ արժանանալով այցելուների ջերմ գնահատանքին։

ՀՈՒՍԻԿԻ ԴՐՈՇԸ ՊԻՏԻ ԾԱԾԱՆՎԻ...

Այս անգամ ես Հայրենիքը թշնամուց պաշտպանելիս զոհված հերոսի քրոջ հետ եմ զրուցում: Կենսագրության մեջ կարդում եմ, որ կամավորական Հուսիկ Հովակիմյանը արտաշատցի է: Նույն հողուջրից ենք՝ ասում եմ Շուշանին: Հենց առաջին լուսանկարին նայելիս նկատում եմ տղայի նմանությունը Վազգեն Սարգսյանին: Վառվռուն, կրակով լի աչքեր, պայծառ, ցնծուն ժպիտ, վճռական, հաղթամարմին… Գեղեցիկ դիմագծերն ու դեմքին շատ սազող մորուքն էլ են նման:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Խմբի կազմում գործողությունների ներդաշնակման, դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման և տարբեր տրամաչափի հրազենից կրակի վարման հմտությունների զարգացման նպատակով հունիսի 8-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական վարժանքներ։

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

Հունիսի 7-ից 8-ը N զորամիավորման ենթակա զորամասերի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հունիսի 8-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

N զորամիավորման զորամասերից մեկի ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 7-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։