Նորություններ
Հունիսի 3-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։
Ես գույն առ գույն հավաքել եմ մի դիմանկար, մի պատմություն հայրենիքի համար պատերազմում զոհված հերոս զինվոր Համլետ Բադալյանի մասին: Մանկությունից մինչև վերջին ճակատամարտը: Ես ո՛չ նկարիչ եմ, ո՛չ ռեժիսոր, բայց այս անգամ, չգիտես ինչու, իմ գլխում բառերի փոխարեն փոքրիկ շարժանկար պատկերներ են:
1950 թ. նոյեմբերի 29-ին, ի նշանավորումն ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում բացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրը, որի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Նախկինում պատվանդանին Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ստալինի արձանն էր խոյանում, որը հետագայում ապամոնտաժվեց, ավելի ուշ՝ 1967 թ., տեղադրվեց Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» վեհաշուք արձանը։
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը:
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը: