Նորություններ
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերության հետ պայմանագիր է կնքել տարեկան 250-270 շարժիչ մատակարարելու վերաբերյալ:
«Մոտոր Սիչ»-ի նախագահ Վյաչեսլավ Բոգուսլաևը հայտնել է, որ իրենք վաճառելու են և’ քաղաքացիական, և’ ռազմական նշանակության ուղղաթիռների համար նախատեսված շարժիչներ: 5 տարի ժամկետով կնքված պայմանագրի արժեքը կազմել է 1,2 միլիարդ դոլար:
Մեծ Բրիտանիան համաձայնվել է ԱՄՆ-ին վաճառել սպառազինությունից դուրս գրված BAE Harrier II GR9/A բոլոր 74 տախտակամածային ինքնաթիռ: Այժմ ստորագրման է պատրաստվում համապատասխան պայմանագիրը, որով ամերիկացիները կստանան նաև ինքնաթիռների շարժիչները, պահեստամասեր և հարակից սարքավորումներ:
Harrier-ները բրիտանական սպառազինությունից դուրս են գրվել այս տարվա մարտին: Հեռանկարում նրանց տեղը կզբաղեցնեն ամերիկյան F-35C Lightning II տախտակամածային կործանիչները:
Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել են արտասահմանյան ագրեսիայի դեմ Իրանի և Սիրիայի համատեղ պայքարի պլանը, համաձայն որի հարվածներ պետք է հասցվեն Թուրքիային, Իսրայելին և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին:
Ըստ հրապարակումների ` կդառնան Իրանի և Սիրիայի դաշնակից քրդական խմբավորումները, զենք կստանան և տարբեր կողմերից կհարվածեն Թուրքիային: Կապստամբեն նաև Թուրքիայի հարավ-արևելքում ապրող քրդերը` թիրախ ընտրելով ամերիկյան ռազմաբազան:
Իրանի Աբադան քաղաքում Քուվեյթի երկու քաղաքացի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով: Նրանցից առգրավվել են լրտեսական բնույթի սարքավորումներ:
Այս միջադեպը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև որոշակի լարվածությունը պահպանվում է մարտ ամսին տեղի ունեցած լրտեսական սկանդալից հետո: Այդ ժամանակ Քուվեյթի դատարանը մի խումբ անձանց մեղավոր ճանաչեց Իրանի օգտին լրտեսելու համար և երեք մեղադրյալի դատապարտեց մահապատժի, ևս մեկին` ցմահ բանտարկության:
2009թ. ամերիկյան Ֆորտ-Հուդ ռազմաբազայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածները և զոհվածների հարազատները վարչական հայցով դիմել են դատարան` ՀԴԲ-ից, պաշտպանության և արդարադատության նախարարություններից պահանջելով 750 միլիոն դոլարի փոխհատուցում:
Պաղեստինցի ներգաղթյալների ընտանիքի անդամ Նիդալ Հասանը, որ Ֆորտ-Հուդ ռազմաբազայում ծառայում էր որպես ռազմական հոգեբան, 2009թ. նոյեմբերի 5-ին կրակ էր բացել իր ծառայակիցների և բազայի աշխատակիցների վրա:
Թեհրանի մերձակայքում գտնվող ռազմական բազայում հզոր պայթյուններ են որոտացել: Նախնական տվյալների համաձայն` Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինապահեստներից մեկում զինամթերքներ են պայթել տեղափոխման ժամանակ: Միջադեպի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:
Իսրայելական «Հաարեց» թերթի տվյալներով նշված ռազմաբազայում տեղակայված են «Շահաբ» հրթիռները արձակման նախապատրաստող ստորաբաժանումներ:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Չինաստանին կոչ է արել ներգործել Իրանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք պարզաբանեն իրենց ազգային միջուկային ծրագրի բնույթը: Նրա կարծիքով կարևոր է, որ ՉԺՀ-ն հրապարակայնորեն ու նաև մասնավոր հանդիպումների ընթացքում Իրանին հայտնի իր երկրի համար վտանգավոր ուղու մասին:
Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը նաև առաջարկել է համագործակցել ԿԺԴՀ միջուկային ծրագիրը դադարեցնելու նպատակով` անհրաժեշտ համարելով համատեղ քայլերի ձեռնարկել Սիրիայում բռնությունները կանգնեցնելու համար: