Նորություններ
Ռուսաստանի զինված ուժերի կազմում կազմավորվել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների առաջին բրիգադը: Այն մտնում է արևմտյան զինվորական օկրուգի կազմի մեջ: Ներկայումս բրիգադը Լենինգրադյան շրջանի հրաձգարաններից մեկում մասնակցում է տակտիկական զորավարժության:
Հեռանկարում «Իսկանդերը» պետք է փոխարինի դեռ 1970-ական թթ. սպառազինության կանգնած և արդեն հնացած «Точка» տակտիկական հրթիռային համալիրին: Վերջինիս հետ համեմատած «Իսկանդերը» զգալի առավելություններ ունի բոլոր ցուցանիշներով` կրակի հեռավորություն և ճշգրտություն, մարտական մասի ծավալ, զինամթերքի քանակ, տեղաշարժման արագություն և այլն:
Մինչև 2014թ. Ռուսաստանում նախատեսվում է հիմնել ռուս-ուկրաինական համատեղ մշակման АН-70 ռազմատրանսպորտային ինքնաթիռների արտադրություն: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը իր ուկրաինացի գործընկեր Միխաիլ Եժելի հետ հանդիպումից հետո:
Ինքնաթիռի մշակումն իրականացվում է երկու պետությունների համատեղ ֆինանսավորմամբ: Մինչև 2013թ. Ռուսաստանը պետք է ներդնի 2,4 միլիարդ ռուբլի (շուրջ 85 միլիոն դոլար), իսկ Ուկրաինան` 480 միլիոն գրիվնա (շուրջ 60 միլիոն դոլար): Ուկրաինան առայժմ 3 նման ինքնաթիռ գնելու ցանկություն է հայտնել. իսկ ռուսական բանակը 2011-2020թթ. վերազինման ծրագրի համաձայն նախատեսում է գնել 60 ինքնաթիռ:
Ամուրի շրջանի Ուկրաինկա ռազմաբազայի օդանավակայանում այսօր առավոտյան կործանվել է СУ-24 ռազմաճակատային ռմբակոծիչ: Անձնակազմի երկու անդամները զոհվել են:
Ռմբակոծիչը վթարվել է վայրէջք կատարելիս: Այն դուրս է եկել թռիչքավայրէջքային երթուղու սահմաններից, շուռ է եկել և բոցավառվել է: Նախնական տվյալներով կոտրվել է առջևի շասսիի կանգնակը, ինչի պատճառով ինքնաթիռը հարվածել է գետնին և կործանվել:
«Հայ զինվորի» հյուրասրահում զորամասի հրամանատար գնդապետ ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆՆ է -Պարոն գնդապետ, մեր զրույցն ուզում եմ սկսել շնորհավորանքով. սեպտեմբերի 21-ին՝ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ձեզ պարգեւատրեց «Մարտական ծառայության» մեդալով։ Դա Ձեր առաջի՞ն կառավարական պարգեւն էր։ -Երկրորդը։ Առաջինը «Արիության» մեդալն է, որով պարգեւատրվել եմ դեռեւս 1999թ., երբ գումարտակի հրամանատար էի։ -Մի ամբողջ օր […]
…Երբ իրադարձությունները ծածկված են երկաթյա վարագույրի հետեւում, թվում է, թե դրանք չկան էլ իսկի… Աստված գիտե, թե Սովետ Միությունում տարեկան քանի ինքնաթիռ էր ընկնում, իսկ մենք դրա մասին իմանում էինք, եթե զոհվողը մեր հարազատն էր, ազգականն ու հարեւանը… կամ թե մի ամբողջ հավաքական…
… ու թվում էր, թե Սովետում ինքնաթիռները չեն ընկնում, չեն բախվում գնացքները, ու նավերը չեն խորտակվում…
…Երբ տարիներ անց ամեն օր լսում ես նախկին Սովետի տարածքում այստեղ-այնտեղ խորտակվող ինքնաթիռի, «ցխվող» գնացքի ու սուզվող նավի մասին, արթնանում են հին ու նոր վախերդ, արթնանում են ու մոռացնել են տալիս, որ ավիացիան, ա՛խր, եղել ու մնում է տրանսպորտի ամենահուսալի միջոցը…
ՌԴ ցամաքային զորքերում ձևավորվում է դիպուկահարների ընտրության և պատրաստման նոր` փուլային բազմաստիճան համակարգ: Դրա անհրաժեշտությունն առաջացել է համազորային միավորումների կազմում դիպուկահարների ստորաբաժանումներ ստեղծելուց հետո:
Նախնական ընտրությունից հետո բոլոր դիպուկահարները պրոֆեսիոնալ հրահանգիչների ղեկավարությամբ հատուկ պատրաստություն կանցնեն ուսումնական կենտրոններում: Ուսումնառությունը կկրկնվի 3-4 տարի պարբերականությամբ:
ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկել է հետևել Եվրոպայում ծավալվող հակահրթիռային համակարգի փորձարկումներին` համոզվելու համար, որ այն վտանգ չի ներկայացնում ռուսական կողմի համար:
Ամերիկյան պաշտոնյաները նշել են, որ համակարգի մաս կազմող հակահրթիռների վերաբերյալ տվյալներ Ռուսաստանը կարող է ստանալ սեփական ռադարների միջոցով: Նրանց հավաստմամբ SM3 հրթիռները համեմատաբար փոքր չափեր ունեն և տեխնիկապես չեն կարող կիրառվել Ռուսաստանի տարածքից արձակված հրթիռները որսալու համար: