Նորություններ
Մայիսի 23-ից 24-ը ՀՀ ԶՈՒ զորամասերի իրավաբանների և ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերով սահմանված իրավական կարգավորումների քննարկմանը:
Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով մայիսի 23-ից 25-ը N զորամասում անցկացվել են հավաք-պարապմունքներ։
N զորամիավորման հրաձգարանում մայիսի 25-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ստուգվել են տարբեր ստորաբաժանումների զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։
Հրամանատարական կազմի մարտավարական գիտելիքները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 23-ից 24-ն անցկացվել են շտաբային մարզումներ:
N զորամասի ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ մայիսի 24-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։