Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԵՐԲ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱՔՆ ԸՆԿԱՎ ԳԵՏՆԻՆ…

Ճապոնիայի երկնքում դադարեցվել են F-15-երի թռիչքները այն բանից հետո, երբ երկրի արևմուտքում` Կոմացու քաղաքի մոտակայքում ընթացող զորավարժությունների ընթացքում կործանիչներից մեկից պոկվել է վառելիքի բաքը:
Օդաչուն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել, իսկ բաքի բեկորներից ոչ ոք չի տուժել: Սա վերջին եռամսյակում F-15 կործանիչների հետ կապված երրորդ արտակարգ պատահարն է:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ»

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հարցազրույցը ռուսական «РИА НОВОСТИ» լրատվական գործակալությանը (http://www.ria.ru/interview/20110928/445212574.html): Զրույցը վարում է հատուկ թղթակից Իվան Կոնովալովը: -Աշխարհի առաջավոր երկրների, այդ թվում Ռուսաստանի բանակներում կատարվում են մեծածավալ բարեփոխումներ: Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի բանակում: -Հայաստանի ԶՈՒ բարեփոխումները սկսվել են 2006թ.: Դրանց նպատակն է ստեղծել արդյունավետ պաշտպանական համակարգ, որը չպետք է լինի գործող […]

Քարվաճառի արծիվները

Հրամանատարական ուազիկը լեռնային ոլորապտույտ ճանապարհով ընթանում էր առաջ։ Ինչքան բարձրանում էր, վերելքն այնքան դժվարանում էր։ Թթվածնի պակասից շարժիչի աշխատանքը մերթընդմերթ խափանվում էր, մեքենան տեղ-տեղ «ծառս էր լինում», սակայն փորձառու վարորդի հմուտ ղեկավարմամբ «սանձվում էր» եւ շարունակում դանդաղ ընթանալ լեռն ի վեր։
-Նժույգը լավ ձիավորի տակ է խաղում,- առաջինը լռությունը խախտեց ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ գնդապետ Ա. Ալեքսանյանը։
Ճանապարհը ինչպես լեռան կածան քարքարոտ էր։ Վերեւում երկնահաս ժայռեր են՝ գլուխները ցից, ներքեւում՝ անդնդախոր ձոր։ Չնայած պարզկա էր, սակայն լեռնային քամին մի այլ բան էր գուժում։

ՀԵՐՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

Խորհրդային Միության հերոս Սուրեն Առաքելյանի թոռան՝ արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանի համար Հայաստանի Հանրապետության անկախության օրը կրկնակի խորհուրդ ունի։ 68 տարի առաջ՝ 1943թ. սեպտեմբերի 21-ին, ֆաշիստական զորքերից Անապայի ազատագրության մարտերում արիաբար զոհվեց ու հերոսացավ Սուրեն Առաքելյանը։ Այս տարի սեպտեմբերի 21-ին Վազգեն Առաքելյանը Անապայում էր, գնացել էր ծաղիկներ դնելու պապի հուշարձանին, ոգեկոչելու նրա հիշատակը եւ Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի ավետիսը տանելու հերոս հայորդուն։

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Սեպտեմբերի 4-24-ը ՀՀ ԶՈՒ 15 զինծառայողներից կազմված զորախումբը մասնակցեց Գերմանիայի հարավ-արեւելքում գտնվող Գրավենվեր ամերիկյան ռազմակայանում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կազմակերպած «Համատեղ ձգտում- 2011» կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զորավարժությանը:
«Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիոսարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԶԵՆՔԵՐԸ

Հրաձիգ զինվորի հիմնական զենքն է եղել ռուսական երեքգծանի` 7,62 մմ-ոց «Мосин-Наган» հրացանը, որն արձակում էր 7,62×54 R մմ-ոց փամփուշտներ (ռուսական «գիծը» հավասար է անգլիական դյույմի մեկ տասներորդին` 2,54 մմ, ուստի երեք գիծը հավասար է 7,62 մմ-ի): Կային նաեւ գերմանական «Mauser 98» (7.92×57 մմ-ոց փամփուշտներ) եւ ֆրանսիական «Lebel» (8×50 R մմ-ոց փամփուշտներ) հրացաններ: Չի բացառվում նաեւ խիստ սահմանափակ (մի քանի տասնյակից մինչեւ հարյուր միավոր) քանակությամբ այլ տեսակի հրացանների առկայությունը եւս:

Ս.թ. հոկտեմբերի 3-ից 5-ը ՀՀ-ում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից երկրների ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի պետերի կոորդինացիոն կոմիտեի անդրանիկ նիստը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի հանրապետությունների զորատեսակի պետերը։
Աշխատանքային նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ կոորդինացիոն կոմիտեի կանոնակարգային գործունեությունը՝ ռադիացիոն եւ քիմիական աղետների համատեղ դիմագրավման, զորատեսակում վերջերս կատարված փոփոխությունների, նոր արտադրական հատուկ նմուշների, մարտավարատեխնիկական բնութագրերի, ինչպես նաեւ առաջավոր փորձի փոխանակման եւ մասնագետների հետագա վերապատրաստման հարցերը։ Պլանավորվեց հետագայում ավելի զարգացնել համագործակցությունը եւ հաջորդ տարի նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում։