Նորություններ
Այդ մասին հայտարարել է Քադաֆիի վարչակարգի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը, նշելով, որ ճակատամարտը դեռ չի ավարտվել, իսկ իրենք ունեն պայքարը դեռ ամիսներ շարունակելու համար անհրաժեշտ զենք ու զինամթերք: Նա վերստին հավաստիացրել է, որ Քադաֆին գտնվում է Լիբիայում և լրիվությամբ ղեկավարում իրեն հավատարիմ ուժերի գործողությունները, հանդիպում մարդկանց հետ, մասնակցում բոլոր խորհրդակցություններին և տալիս համապատասխան ցուցումներ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դրագունովի դիպուկահար հրացանը ոչ միայն չի հանվում ՌԴ զինված ուժերի սպառազինությունից, այլև շարունակելու է մնալ ոչ միայն նոր ստեղծվելիք դիպուկահարների ստորաբաժանումների, այլև մյուս զորատեսակների սպառազինության կարևոր բաղկացուցիչներից մեկը:
Պաշտպանության նախարարությունը սահմանափակվելու է միայն արտասահմանյան արտադրության որոշ դիպուկահար հրացանների ձեռքբերմամբ:
Անկարան հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում վիճելի պատկանելության նավթագազային հանքավայրում Կիպրոսի կողմից հորատման աշխատանքների սկսման դեպքում այդպիսին կլինի Թուրքիայի պատասխանը: Թուրքիան ինքն է պատրաստվում երկրաբանական հետախուզություն սկսել այդ վայրում և ռազմածովային նավատորմը ետ կդարձնի հանքավայրին մոտեցող Կիպրոսի նավերին:
Չնայած դրան, նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի իրականացնել իր ինքնիշխան իրավունքները, որոնց թվին է դասվում նաև միջազգային իրավունքի շրջանակներում բնական պաշարների շահագործումը և Կիպրոսը սկսել է հանքավայրի հետախուզական հորատումը:
Ընդիմությունը գրավել է երկրի գլխավոր համալսարանը և փորձում է տապալելով նոր ուսումնական տարին, ուսանողությանը պահել ցուցարարների շարքերում: Ներխուժելով համալսարանի տարածք, ցուցարարները սկսել են ավերել լսարանները և ամենուր պոկել նախագահ Ալի Աբդուլա Սալեխի նկարները:
Եմենում նոր ուսումնական տարին չի սկսվել նաև բազմաթիվ դպրոցներում, ուր ապաստան են գտել իսլամ արմատականների կողմից հետապնդվող բազմաթիվ փախստականներ:
Սեպտեմբերի 21-ին կայանալիք զորահանդեսը ի ցույց է դնելու Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում բանակաշինության ձեռքբերումները: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մեծ ծախսեր չեն կատարվել, քանզի ցուցադրվում է այն, ինչ արդեն կա Հայաստանի զինված ուժերում: Կարծում եմ` շահարկումների փոխարեն պետք է ուրախանանք մեր հաղթանակած ու կայացած բանակի հաջողություններով:
Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեսակետներին, թե իբր սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսը պատասխան է Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսին, կարծում եմ, նման մեկնաբանությունները տեղին չեն թեկուզ միայն այն պատճառով, որ հայկական բանակն իր ուժը և մարտունակությունը ցույց է տալիս ոչ միայն զորահանդեսներում, այլև ապացուցել և ապացուցում է գործնականում:
Սյունիքի մարզի «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական կազմակերպությունը սեպտեմբերի 17-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում նախաձեռնել էր միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ եւ բանակի 19-րդ տարեդարձներին: Միջոցառման ընթացքում տեսաֆիլմի միջոցով ներկայացվեցին Սյունյաց աշխարհի հերոսական անցյալն ու մերօրյա երիտասարդության անելիքներն ու ձգտումները: Երիտասարդներին ողջունելու եւ իրենց շնորհավորական խոսքն ուղղելու էին եկել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները Տրիպոլիի մերձակայքում հայտնաբերել են տասներկու եղբայրական գերեզմաններ և ևս մեկը` երկրի լեռնային շրջաններից մեկում, ուր գտնվել են ավելի քան 120 սպանվածների մարմիններ: Փորձագետները վստահ են, որ նրանք սպանվել են լիբիական հեղափոխության ընթացքում:
Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջել են անել հնարավոր ամեն ինչ` սպանվածների մարմինների ճանաչման համար: Միջազգային Կարմիր Խաչը նույն նպատակով Լիբիա է գործուղել երկու դատաբժշկական փորձագետների: