Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ԹՇՆԱՄՈՒ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:
Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1967Թ. ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Արաբական պետությունների լիգայի` Կահիրեում տեղի ունեցած նիստի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը մի քանի անգամ ընդմիջվել է բուռն ծափահարություններով:
Ելույթի ընթացքում Էրդողանը առավելապես խոսել է մերձավորարևելյան հիմնախնդիրների մասին: Նրա խոսքերով Պաղեստինի անկախ պետության ճանաչումը 1967թ. սահմաններում (մինչև Իսրայելի կողմից տարածքներ գրավելը) անհրաժեշտություն է: Նա կոչ է արել աշխարհի բոլոր պետություններին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ աջակցել անկախության ճանաչման մասին պաղեստինյան հայտի ընդունմանը:

ԹՈՒՐՔԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ

Թուրք ինժեներները ինքնուրույն մշակել են F-16 կործանիչների համար նախատեսված բարեկամական և թշնամական նշանակետերի ճանաչման նոր համակարգ:
Այս դասի ինքնաթիռները համալրվում են ամերիկյան «յուրային-օտար» ստանդարտ համակարգերով, որոնք նմանատիպ իսրայելական ինքնաթիռները համարում են բարեկամական և թույլ չեն տալիս կրակ բացել դրանց վրա: Սեփական սարքավորումների տեղադրումը թուրքերին թույլ կտա անհրաժեշտության դեպքում F-16-ները օգտագործել Իսրայելի ինքնաթիռների դեմ պայքարելու համար:

ARK ROYAL ԱՎԻԱԿԻՐԸ ԿԴԱՐՁՆԵՆ ՍՏՈՐՋՐՅԱ ԺԱՅՌ

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կազմից դուրս գրված Ark Royal ավիակիր նավը կվերածեն արհեստական ստորջրյա ժայռի: Նախապես ավիակիրը առաջարկում էին վերածել թանգարանի կամ վաճառել որպես մետաղաջարդոն:
Ark Royal-ը 3,5 միլիոն ֆունտ ստեռլինգով գնել է «Wreck the World» կազմակերպությունը: Նավը ստորջրյա ժայռի վերածելու միջոցով նախատեսվում է զբոսաշրջիկների գրավել ողջ աշխարհից:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԵՎԱԿ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԱՖՐԻԿԱ

Ծովահենների դեմ պայքարի միջազգային գործողությանը մասնակցելու համար ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մարտանավերի խումբը սեպտեմբերի 13-ին ճանապարհվել է «սև մայրցամաք»` փոխարինելու Հյուսիսային նավատորմի մարտիկներին:
Նրանց խնդիրն է Աֆրիկյան եղջյուրի շրջանում` Ադենյան ծոցում ուղեկցել առևտրական նավերի միջազգային քարավանները: Իսկ ծովահենների հետ անմիջական շփման դեպքում գործի կանցնեն ծովային հետևակի ստորաբաժանումները:

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶ

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված է դիմել այդ քայլին` կանխելու համար տարածաշրջանում դեպքերի վատագույն զարգացումները: Եգիպտական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Միջերկրական ծովում ռազմածովային նավատորմի բացազատման նպատակն է միջազգային ջրերում թուրքական նավերը պաշտպանել հարձակումներից, և որ նավատորմի բացազատումը Թուրքիայի իրավունքն է, իսկ Թել Ավիվն այդչափ բուռն արձագանքեց կատարվողին, քանի որ ինքն է ցանկանում վերահսկել այդ տարածքը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԿՈՒՍԱԾ Է ԿԱՍՊՅԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄԻՑ

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգ է, որ Անդրկասպյան գազատարի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին Եվրոպական Միության որոշումը կսրի տարածաշրջանում առանց այն էլ լարված իրավիճակը:
Մոսկվան նուրբ հեգնանքով նշել է, որ ԵՄ համար սա նման առաջին նախադեպն է, և զարմանալի է, որ այն փորձ է արվում կիրառել Կասպյան ավազանում, որի հետ ԵՄ անդամ որևէ պետություն անգամ սահմանակից չէ: