Նորություններ
Բենգազիից օդ բարձրացած ԻԼ-76-ի վայրէջքը Մոլդովայում մի շարք լրատվամիջոցների հիմք է տվել կարծելու, թե սկսվել լատվիական մի ֆիրմայի կողմից Լիբիայի համար Մոլդովայից գնված զենքի փոխադրումը:
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ԻԼ-76»-ը Մոլդովայի օդային տարածքում թռել է երկրի իշխանությունների թույլտվության հիման վրա», և որ ինքնաթիռը զինվորական օդանավակայանում վայրէջք է կատարել տեղափոխելու համար երկրի պաշտպանության նախարարության և լատվիական ֆիրմայի միջև կնքված համաձայնագրով ձեռք բերված ռազմական բեռը:
Միջազգային իրավապաշտպանները գրեթե միաձայն նշում են, որ Քադաֆիի հակառակորդներն արդեն իսկ բազմաթիվ սպանությունների մասնակից են, իսկ «Amnesty International»-ի ներկայացուցիչները պատմում են ապստամբների կողմից սևամորթների զանգվածային ինքնադատաստանների և կառավարական զորքերից գերի վերցված զինծառայողների տանջամահ արվելու բազմաթիվ դեպքերի մասին:
Կազմակերպության ներկայացուցիչները նաև խոստովանել են, որ իրենց նախնական զեկույցը չի արտացոլում Լիբիայում տիրող վիճակի ողջ պատկերը:
Սեպտեմբերի 13-ին խորվաթական մամուլը հայտնել էր, որ Լիբիայի Միսրատա քաղաքում ապստամբներն ինքնադաստան են տեսել 85 ենթադրյալ վարձկանների հետ, որոնցից 11-ը Ուկրաինայի, 9-ը Խորվաթիայի, 12-ը Սերբիայի և 10-ը Կոլումբիայի քաղաքացիներ էին: Մյուսների մարմիններն անհնար է եղել ճանաչել, սակայն ապստամբները պնդում են, որ նրանց մեջ եղել են նաև ՌԴ քաղաքացիներ:
Նախագահ Սերժ Սարգսյան սեպտեմբերի 14-ին այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիր, որը ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատություն է:
Հանրապետության ղեկավարը ծանոթացել է կրթահամալիրի նորակառույց ռազմամարզական ուսումնական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև իր նախորդ այցից հետո ուսումնական այս հաստատության պայմանների բարելավմանն ուղղված հանձնարարականների կատարման ընթացքին:
Պաշտպանական եւ դիրքային մարտական գործողությունների ժամանակ շատ մեծ է խելամտորեն, ճիշտ հաշվարկով պատրաստված պատնեշների, ամրությունների նշանակությունը։ Վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել` պետական սահմանի առավել խոցելի հատվածներն ամրապնդելու, մարտական հերթապահությունն ավելի ապահով ու անվտանգ կազմակերպելու, ճանապարհների, բնակավայրերի անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ։
Զանազան բարեգործական կազմակերպությունների անվան տակ Հայաստան ներխուժած աղանդավորական շարժումները հեռահար ծրագրեր են իրականացնում մեզանում։ Մարդորսությամբ նրանք թուլացնում են Հայ Եկեղեցին եւ մեզանում ստեղծում զանազան կրոնական միություններ-համայնքներ՝ յուրատեսակ անկլավներ, որոնք ղեկավարվում են արտաքին գաղտնի ծառայությունների կողմից։ Այդ անկլավները մեզանում կարող են գոյատեւել միայն Հայ Եկեղեցին թուլացնելու եւ վարկաբեկելու մթնոլորտում։
Փորձագետներն ու քաղաքական գործիչները միանշանակ չեն արձագանքում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բուռն իրադարձություններին, որոնց այլ կերպ անվանում են «արաբական գարուն»: Նրանցից շատերը պատմական զուգահեռներ են փնտրում՝ փորձելով կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը: Սակայն այդ տարածաշրջանի ժողովուրդների պատմության մեջ նման զուգահեռներ գտնելը հեշտ չէ:
Իսկապես, հեղափոխության «հրդեհը», ճարակելով սկզբում Թունիսն ու Եգիպտոսը, արագորեն իր բոցերի մեջ առավ Բահրեյնն ու Եմենը, Լիբիան ու Սիրիան, Հորդանանն ու Մարոկկոն: