Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԴԱՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ

Իրանի պաշտպանության նախարարը նշելով, որ հրթիռային հարձակման վտանգի վաղ ազդարարման ռադարը տեղադրվում է Իրանին զսպելու համար, Արևմուտքին հիշեցրել է, որ Թեհրանը թույլ չի տա Իրանի ազգային շահերը ոտնահարող որևէ ագրեսիվ քայլ, իսկ տարածաշրջանում Արևմուտքի և ԱՄՆ ներկայությունը համարել է «անհանգստություն առաջացնող և իսլամական երկրներին վնասող գործոն»:
Նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունից ՌԴ շահերի չոտնահարման հստակ երաշխիքներ էր պահանջել նաև Մոսկվան:

ԼԻԲԻԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

«Amnesty international» միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպության հրապարակած հերթական զեկույցում վերստին պնդվում է, որ Լիբիայում ապստամբների կողմից դաժան ու անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում բանտարկյալների և ռազմագերիների նկատմամբ: Զեկույցում նաև բերվում են Տրիպոլիի Աբու Սալիմ, ինչպես նաև Էզ-Զավի քաղաքի բանտերում չդադարող մանկապղծության մի շարք փաստեր:
Միաժամանակ, սիրական «Al-Oruba» հեռուստաընկերությունը հաղորդել է Քադաֆիի ուղերձը, ուր վերջինս Լիբիայում բնակվող բոլոր ցեղերին կոչ է անում միավորվել և մայրաքաղաքն ու երկիրը մաքրել խռովարարներից ու օտարերկրյա գործակալներից:

ԼԻԲԻԱՅԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ՍԵՎԱՄՈՐԹՆԵՐԻՆ ԿՈՏՈՐԵՆ

Ներգաղթի միջազգային կազմակերպությունը Լիբիայի ազգային անցումային կառավարությաունից ու Քադաֆիին հավատարիմ ուժերից պահանջել է ապահովել մարտական գործողությունների գոտում գտնվող Սեբխ քաղաքում շրջափակված ներգաղթյալների անվտանգությունը:
Նկատի առնելով սևամորթների նկատմամբ ապստամբների իրականացրած զանգվածային սպանությունները, նրանց տխուր ճակատագիր է սպասում: Աֆրիկյան Միությունը հայտարարել է, որ ապստամբները միմյանցից չեն տարբերում վարձկաններին ու ներգաղթածներին, և որ սևամորթների տարերային ջարդերի պատճառով միությունը չի ճանաչում Լիբիայի ազգային անցումային կառավարության օրինականությունը:

ՔԱԴԱՖԻԻ ՈՍԿԻՆ ՏԱՆՈՂ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ՀԱՏԵԼ ԵՆ ՆԻԳԵՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԸ

Հիմնվելով սահմանի երկու կողմում բնակվող ցեղերի հաղորդումների վրա` նման հայտարարությամբ է հանդես եկել Լիբիայի ազգային անցումային կառավարությունը
Նա նշել է, որ խոսքը լիբիական հեղափոխության առաջնորդի ոսկիներով ու դրամներով բեռնված 10 բեռնատարների ավտոշարասյան մասին է:

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԳՈՂԱՑԵԼ ԷՐ ԱՐԿԵՐՈՎ ԼԻ ԲԵՌՆԱՏԱՐ

Հրետանային 40 արկերով բեռնված «ԿԱՄԱԶ»-ը փախցրել էր դասալքության դիմած զինվորը: Շտապ ոտքի էր հանվել նաև զորամասի տեղակայման վայրի հարևան շրջանների ոստիկանության անձնակազմը, իսկ դպրոցների տնօրեններին հրահանգվել էր ձեռք առնել համապատասխան միջոցներ և խիստ հսկողություն սահմանել աշակերտների նկատմամբ:
Սակայն երբ մեքենան անհուսորեն խրվել էր ցեխի մեջ, ժամկետային զինծառայողը վերադարձել էր զորամաս և պատմել տեղի ունեցածի մասին: Վտանգավոր բեռը չի վնասվել:

ՔՈՂԱՐԿՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՏԱՆԿԸ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՍԱՐՔԻ ԷԿՐԱՆԻՆ… ԿՈՎԻ ՏԵՍՔ ԿՈՒՆԵՆԱ

Բրիտանական BAE կոնցեռնի մասնագետներին հաջողվել է ինֆրակարմիր տիրույթում տանկին կամ ինքնագնաց հրանոթին հակառակորդի գիշերային դիտման սարքերի էկրանի վրա հաղորդել կովի, ջիպի և ընդհանրապես` ցանկացած օբյեկտի տեսք:
Նոր տեխնոլոգիան առավել արդյունավետ է գործում հատկապես 30-400 մետր հեռավորության վրա: Ընկերության մասնագետները խոստանում են ինֆրակարմիր ճառագայթների միջոցով առաջիկայում հակառակորդի համար անտեսանելի դարձնել նաև նավերն ու խոշոր շինությունները:

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 27 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Նախկին Հարավսլավիայի գործով Հաագայի միջազգային տրիբունալի դատական ատյանը նման դատավճիռ է կայացրել 1993-1998 թվականներին Հարվասլավիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոմչիլո Պերիշիչի նկատմամբ:
Վերջինս, լինելով Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի սերբերին ռազմական աջակցության ցուցաբերման ակտիվ կողմնակից, մեղադրվում էր 1990-ականներին զինվորական հանցագործություններ կատարելու մեջ: