Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՅՐՎԵԼ Է ԼԻՏՎԱԿԱՆ Լ-39 ՎԹԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՍԵՎ ԱՐԿՂԻ ՈՂՋ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Զորավարժությունների ժամանակ ֆրանսիական կործանիչի հետ բախման հետևանքով վայր ընկած լիտվական ինքնաթիռի «սև արկղը» գտնվել է, սակայն սարքի խիստ վնասվածության հետևանքով անհնար է վերծանել թռիչքին վերաբերող որևէ տեղեկատվություն:
Լիտվական կողմի միակ հույսը ֆրանսիական «Միրաժում» պահպանված տեսաձայնային գրառումներն են, եթե իհարկե, ֆրանսիական հրամանատարությունը դրանք տրամադրի լիտվական կողմին:

«ԿԵՑՑԵ´ ԱԶԱՏ ԱՐՑԱԽԸ ». ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին, մաղթել նրանց և բոլոր ներկաներին` առողջություն, հաջողություն և խաղաղություն ինչպես մեր սահմաններում, այնպես էլ հայոց ընտանիքներում:
ՀՀ նախագահը նաև իր շնորհավորական խոսքն է հղել ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի առթիվ:

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 1991թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ – ԴԵԿՏԵՄԲԵՐ

1991թ. սեպտեմբերի 2.– ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)` նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը (դեկլարացիա):
Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես` 1990թ. ապրիլի 3-ի ՙԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին՚ ԽՍՀՄ օրենքում, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:

ԼԻՏՎԱՆ ՄԵԿ ՕՐՈՒՄ ԿՈՐՑՐԵՑ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ 50%-Ը

Լիտվայի զինված ուժերի հրամանատարությունը հրապարակավ խոստովանել է, որ այն բանից հետո, երբ երկրի ունեցած ընդամենը երկու ինքնաթիռներից մեկը, բախվելով ՆԱՏՕ-ի ուժերի կազմում պարեկություն իրականացնող «Միրաժ» ռմբակոծիչին, ջախջախվել է, անհասկանալի է, թե ռազմական ավիացիայում տրամադրության տակ մնացած միակ ինքնաթիռն ինչպես է կատարելու առաջադրված խնդիրները:
Երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հարկ չկա ստեղծված իրավիճակը ճգնաժամային համարել, սակայն օգոստոսի 30-ին տեղի ունեցած օդային աղետը «լրացուցիչ գլխացավանք է առաջացրել»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԾԱՂՐԻ ԱՌԱՐԿԱ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ինտերնետային պաշտոնական կայքէջում օգոստոսի 27-ին «Յուրի Դոլգորուկի» սուզանավից միջմայրցամաքային «Բուլավա» հրթիռի հաջող արձակումը պատկերող լուսանկարների զետեղումից անմիջապես հետո բլոգերները համացանցում տեղադրեցին դրան հար և նման լուսանկարներ, ուր սակայն, պատկերված է 1989 թվականի դեկտեմբերի 4-ին ամերիկյան «TRIDENT-2» հրթիռի արձակումը:

ՆԱՏՕ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԼԻԲԻԱՆ

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ հետևում է Լիբիային զենք վաճառելու արգելքի մասին բանաձևի կատարմանը:
Իսկ Լիբիայի երկնքում Հյուսիսատլանտյան դաշինքի օդուժի թռիչքները կշարունակվեն նաև մարտական գործողությունների վերջնական ավարտից հետո`՝ ապահովելու համար Լիբիայում թռիչքներից ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ ՄԱԿ անվտանգության խորհրդի մարտի 17-ին ընդունած բանաձևի կատարումը:

ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԼԻԲԻԱՅՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ ԵՆ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարության ներկայացուցիչներն իրենց անունը չհրապարակելու պայմանով հաստատել են այս մասին լրագրողների ունեցած տեղեկությունները, միաժամանակ հավելելով, որ այդ զորամասերը գործելու են ինքնուրույն և ճիշտ չէ նրանց «ՆԱՏՕ-ի ուժեր» անվանելը:
Դրանով իսկ նրանք հաստատել են Դաշինքում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, խախտելով ՄԱԿ անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձևը, Լիբիայում տեղակայում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ: