Նորություններ
ԱՄՆ ռազմածովային ուժերը դուրս են գրել երկու լցանավ, որոնք, գտնվելով ռեզերվում, ավելի քան 25 տարի կանգնած են եղել նավաշինարաններում` ոչ մի օր չծառայելով մարտական ուժերի կազմում:
T-AO-191 Benjamin Isherwood և T-AO-192 Henry Eckford արագընթաց լցանավերը պատվիրվել են 1985թ. և ջրարկվել են համապատասխանաբար 1988 և 1989 թթ.: Նախատեսված են եղել ռազմանավերին վառելիք, սառեցված մթերք, տարբեր բեռներ մատակարարելու համար:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է ստեղծել սոցիալական ցանցերում քարոզչության դեմ պայքարի միջոց:
Պենտագոնի DARPA գործակալությունը ներկայացրել է SMISC ծրագիրը, որը զինվորականներին կօգնի հասկանալ, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, հատկապես այն տարածքներում, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված, նաև քարոզչություն կիրականացնի:
Ամերիկյան բանակը պատրաստվում է սպառազինության վերցնել սմարթֆոն հեռախոսներ: Ավարտին են մոտենում iOS. Android Windows Phone օպերացիոն համակարգերով ավելի քան 300 սմարթֆոնների մարտական կիրառման փորձարկումները:
Տվյալ որոշումը մի քանի առավելություն ունի: Նախ՝ ապարատները անհամեմատ ավելի էժան են ռազմական նշանակության նմանատիպ սարքերից, բացի այդ, սմարթֆոններ, այդպիսի այլ սարքեր օգտագործող միջավայրում մեծացած ամերիկացի երիտասարդ զինվորների համար սմարթֆոնի կիրառումը ռազմական նպատակներով սովորական և հարմար կլինի, լրացուցիչ բարդություններ չի առաջացնի:
ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը Սանկտ-Պետերբուրգի արտադրական մի քանի ձեռնարկություններում ծանոթացել է ռազմական նշանակության էլեկտրոնային տեխնոլոգիաների ոլորտում ռուսական նորագույն մշակումներին:
Նրան ներկայացրել են ուղղաթիռների համալիր վարժասարքեր, որոնց միջոցով անձնակազմը հստակեցնում է գործողությունները ինչպես սովորական, այնպես էլ բարդ և վթարային թռիչքների տարբեր իրադրություններում ժամանակային և տարածական իրական պայմաններին համապատասխան:
ՌԴ զինված ուժերի հարավային օկրուգի մոտոհրաձգային բրիգադներից մեկում փորձարկվում է զինված հակամարտությունների պայմաններում տարատեսակ խնդիրներ կատարելու համար զինծառայողների եռամսյա պատրաստություն կազմակերպելու հնարավորությունները։
ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ուիլյամ Լիննը հայտարարել է, որ զինված ուժերում ձգտելու են բարձրացնել էներգաարդյունավետությունը, ինչը հնարավոր կլինի բանակում էներգետիկայի ոլորտի նորագույն տեխնոլոգիաների ներդրման, այդ թվում վառելիքի այլընտրանքային տեսակների օգտագործման միջոցով:
Ամերիկյան զինագործները պլաստիկ փամփուշտներով կրակող գնդացիր են ստեղծել: Նոր զենքը 4 կգ-ով թեթև է M-249 գնդացրից, կրկնակի նվազեցնում է փամփուշտների անհրաժեշտ պաշարի քաշը:
Գնդացիրը ցուցադրվել է ծովային հետևակայինների բազայում զինծառայողների մարտական հրաձգության ընթացքում: Փորձված հրաձիգները որևէ տարբերություն չեն նկատել սովորական և պլաստիկ փամփուշտների միջև: