Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ ՈՒ ԳԱԳԱԹԸ

Հենց տառերը ճանաչեցի, սկսեցի բանաստեղծություններ գրել։ Դա տեւեց մինչեւ 69 թիվը։ Երեսուն տարեկան էի՝ դեռ շարունակում էի բանաստեղծություն գրել։ Բայց երաժշտության նկատմամբ երկյուղած, ջերմեռանդ սերը, որ ժառանգել էի ծնողներիցս, անանցողիկ էր։ Բարեբախտաբար, մեր տանը հնչել է նաեւ դասական երաժշտություն՝ Շոպեն, Շուբերտ, Բեթհովեն… Մի օր մայրս ինձ ուղարկեց բանվորական ակումբ, որ տուն կանչեմ հորս (երրորդ թե չորրորդ դասարանում էի այդ ժամանակ)։ Հայրս դաշնամուր էր նվագում։ Նա վեր կացավ տեղից… Ես նստեցի դաշնամուրի մոտ… Էդ օրվանից ես դաշնամուրի մոտ եմ, նվագում եմ ուղեղումս պտտվող մեղեդիները։

Պատմության կեղծարար Էդվարդ Էրիկսոնը

Է. Էրիկսոնը չի նշում, թե ինչո՞ւ էր 1915թ. մարտին Վանի նահանգում իրավիճակը սրվել: Իսկ պատճառը հետեւյալն է. թուրք-քրդական հարձակումները սկսվել էին դեռեւս 1914թ. աշնանը: Նահանգի հայկական բնակավայրերը ենթարկվում էին ավազակախմբերի անընդմեջ հարձակումներին, որոնք ահագնանում են 1915թ. սկզբին: Սակայն Էրիկսոնին իրականությունը չի հետաքրքրում, եւ նա միայն նշում է, որ թուրքական հրամանատարությունը «ստիպված էր» հայերի «ահաբեկչական» գործողությունները ճնշելու համար առանձնացնել ժանդարմական ստորաբաժանումներ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը գնել է Կիևի «Ավիանտ» գործարանում կառուցվող առաջին ԱՆ-70 ռազմատրանսպորտային ինքնաթիռը:
Այս ինքնաթիռները կառուցվում են Ռուսաստանի և Ուկրաինայի համաֆինանսավորմամբ: ՌԴ զինված ուժերի սպառազինման 2011-2020 թթ. պետական ծրագրի համաձայն` Ռուսաստանը պետք է գնի 60 ԱՆ-70:

ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ՏՐԱՆՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԹՌԻՉՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Euro Hawk ստրատեգիական անօդաչու թռչող ապարատը թռիչք է իրականացրել Ատլանտյան օվկիանոսի վրայով: Այն մեկնարկել է Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաբազայից և ավարտվել գերմանական օդանավակայաններից մեկում: Ընդհանուր առմամբ, ապարատը օդում անցկացրել է 22 ժամ:
Պատմության մեջ առաջին անգամ է նման թռիչք կատարվել առանց օդաչուի:
Euro Hawk-ը ստեղծվել է ամերիկյան RQ-4 Global Hawk Block 20 ապարատի բազայի վրա Գերմանիայի ռազմաօդային ուժերի պահանջներին համապատասխան:

ՖՐԱՆՍԻԱՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԳԵՐԱԴԱՍԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆԻՑ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է անօդաչու թռչող ապարատների մատակարարման մրցույթի հաղթողին: Երկրի զինված ուժերը կստանան իսրայելական Heron TP անօդաչու ապարատներ: Մրցույթում դրանց մրցակիցը ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուներն էին:
Heron TP-ն կարող է օդում մնալ մինչև 36 ժամ, բեռնատարողությունը 2 տոննա է: 14 մետր երկարությամբ և թևերի 26 մետր բացվածքով ապարատը հնարավոր է համալրել հրթիռներով և ռումբերով:

ԱՄՆ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

ԱՄՆ ռազմաօդային ուժերում մարտական ինքնաթիռների լայնածավալ ստուգումներ են սկսվել: Մասնագետները ստուգում են թթվածնի մատակարարման համակարգերի և օժանդակ սարքավորումների աշխատանքը:
2010թ. Ալյասկայում F-22 Raptor ինքնաթիռի կործանման հիմնական պատճառ է համարվում թթվածնի մատակարարման համակարգի խափանումը, ինչի պատճառով օդաչուն կորցրել է գիտակցությունը և չի կարողացել կառավարել օդանավը: Թեև քննությունը դեռ ընթանում է, F-22-ների թռիչքները դադարեցված են հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՇԱՐԺԻՉՆԵՐ ՉԵՆ ԱՐՏԱԴՐԻ

«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը հրաժարվել է Ուկրաինայի հետ համատեղ շարժիչներ արտադրել «Անսատ» ուսումնական ուղղաթիռների համար:
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը ուկրաինական «Մոտոր-Սիչ» ընկերության հետ պետք է արտադրեր МС-500В շարժիչներ, որոնք պետք է փոխարինեին ամերիկյան Pratt & Whitney ընկերության PW-207 ուժային համակարգերը: