Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Ըստ ռուսական աղբյուրների ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը առաջիկայում պատրաստվում է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել զինված ուժերում:
Մեդվեդևի վարչակազմում նաև մանրամասն խոսակցություն է կայանալու օրերս զորացրվելու դիմում ներկայացրած ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակի, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, զամաքային զոքերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Սերգեյ Սկոկովի և գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության պետ գեներալ-մայոր Օլեգ Իվանովի հետ` նրանց հեռանալու իրական պատճառները հասկանալու համար:

«ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ»

Սահմանադրականության գաղափարի կնքահայրերը անգլիացիներն են։ Իսկ մենք՝ հայերս, սահմանադրականության եւ ժողովրդավարական արժեքների մասին խոսել ենք գրեթե ֆրանսիացիների հետ միաժամանակ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Հնդկաստանում ձեւավորված հայկական գաղթօջախները համալրված էին մեծ մասամբ Պարսկաստանից, մասնավորապես՝ Նոր Ջուղայից եկած առեւտրականներով, արհեստավորներով, նավատերերով, որոնց առեւտրական լայն շառավիղները հնարավորություն էին տալիս ունենալ մեծ կշիռ, դիրք, հեղինակություն եւ ստեղծել ամուր կապեր անգլիական քաղաքական գործիչների եւ քաղաքակրթության հետ։

ՍԵՐ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Զրույց ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ գեներալ-մայոր ՈՍՏԱՆԻԿ ԱԴՈՅԱՆԻ հետ -Պարոն Ադոյան, օրեր առաջ Դուք դարձաք վաթսուն տարեկան, այս զրույցը Ձեր հոբելյանի առիթով է, եւ պահը պատեհ է՝ հիշելու անցյալը, անդրադառնալու Ձեր կենսագրության հիշարժան դրվագներին։ -Հայրս զինվորական էր եւ, ինչպես բոլոր գյումրեցիները, ավանդապաշտ, ազգասեր, կոլորիտով։ Միաժամանակ նրա բնավորության մեջ շատ վառ արտահայտված էին զինվորականին […]

ԽՈՏԱՆ

Ադրբեջանը հայտարարում է, որ իր պաշտպանական արդյունաբերության նախարարությունը բանակի համար արտադրում է ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 400 արտադրատեսակ: Դրանց մեջ են զրահամեքենաներ, հրաձգային զենքեր, հանդերձանքի պարագաներ եւ այլն:
Թեպետ Ադրբեջանն այս ոլորտում լուրջ հավակնություններ ունի, միանշանակ է, որ առաջիկայում ադրբեջանական ռազմարդյունաբերությունը չի կարող լուրջ հաջողություններ գրանցել: Բանն այն է, որ նշված ոլորտի հաջող զարգացումը պայմանավորված է գիտատեխնիկական, արտադրական մի շարք գործոններով, որոնք Ադրբեջանում չկան:

ՎԱԽԿՈՏՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ

Ադրբեջանի ղեկավարությունը չէր էլ թաքցնում, որ հունիսի 26-ի զինվորական շքերթն ունի զուտ քաղաքական նշանակություն՝ վախեցնել հայերին: Բայց նույնիսկ շքերթի ժամանակ ի հայտ եկան ադրբեջանական բանակի թերությունները:
Շքերթը հեռարձակվում էր ոչ թե ուղիղ եթերում, ինչը հայտարարվել էր նախօրոք, այլ՝ 40 րոպե ուշացումով (հեռարձակումը սկսվել է 11:30-ին): «Երբ եթերում հնչեց հաղորդավարի ձայնը, բաքվեցիների գլխավերեւում սկսեցին խումբ-խումբ թռչել ինքնաթիռները, յուրաքանչյուր խմբում երկու, չորս կամ վեց ինքնաթիռ: Սակայն հեռուստատեսությամբ դա ցուցադրվեց միայն կես ժամ հետո»,- գրում է «contact.az»-ը:

ԵՐԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Ազգային բանակի զորամասերի համալրումը երիտասարդ զինվորներով ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 30-ին է ավարտվել, այնինչ զինվորական երդում են ընդունում դեռեւս այն նորակոչիկները, որոնք ավելի շուտ են զորակոչվել եւ պատրաստ են ամառային-աշնանային ուսումնական փուլից առաջ զբաղեցնել մարտական ստորաբաժանումներում ազատված տեղերը։
Հուլիսի 2-ին հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդումը խոսքով ու ստորագրությամբ հաստատեցին գնդապետ Ա. Մելիքյանի հրամանատարությամբ գործող զորամասում իրենց ծառայությունն սկսող զինվորները։

Ուկրաինայի ղեկավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ԽՍՀՄ տարիներին ռազմական նավեր կառուցող և նորոգող ուկրաինական գործարանների վերագործարկման հնարավորության վերաբերյալ:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` նշելով, որ գործընթացը կսկսվի ռուսական պատվերների առկայության դեպքում: Միաժամանակ հավաստել է, որ երկիրը կշարունակի սեփական կարիքների համար ֆրեգատի կառուցումը: