Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԿՍՎԵԼ Է «ԾՈՎԱԿԱԼ ԷՍՍԵՆԻ» ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Կալինինգրադի «Յանտար» նավաշինական գործարանում սկսվել է «Ծովակալ Էսսեն» ֆրեգատի կառուցումը: Ռազմանավը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմի մեջ կմտցվի 2014թ. և կտեղակայվի Սև ծովում:
Ծովակալ Էսսենը, ում անունով կոչվել է ֆրեգատը, 1904-1905թթ ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ հածանավի, ապա «Սևաստոպոլ» նավախմբային զրահանավի հրամանատարն է եղել: Հրաժարվել է գերի հանձնվել ճապոնացիներին և ամերիկյան տարածքով վերադարձել է Ռուսաստան: Մասնակցել է Բալթյան նավատորմի վերակազմավորմանը, որն էլ ղեկավարել է 1914-1915թթ., մինչև իր մահը:

Գերմանական ռազմածովային ուժերի MarineForum մասնագիտացված ամսագիրը «Հավասարություն ցանկացած գնո՟վ» վերնագրով հոդված է տպագրել, որում խիստ քննադատության է ենթարկել Բունդեսվերում կանանց թվի և դերի ավելացումը:
Հոդվածի հեղինակ Էրիկ Լեներտը մատնանշել է զինվորական ծառայությանը կանանց ներգրավման բացասական հետևանքները, ինչի ցայտուն օրինակը նախորդ տարի «Գորխ Ֆոկ» առագաստանավի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարն է, որի հետևանքով մահացել է 25-ամյա Զառա Լենա Զեելեն:

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԻ ԳԾԱԳՐԵՐ Է ԿՈՐՑՐԵԼ

Գերմանիայում խիստ պահպանվող տարածքից անհետացել են հետախուզության դաշնային ծառայության նոր, գերժամանակակից հետախուզական կենտրոնի գաղտնի գծագրեր:
Գծագրերում մանրամասն արտացոլված է տարաբնույթ տեղեկատվություն, այդ թվում նշված են վթարային ելքերի, անվտանգության ազդանշանային համակարգի կետերը, մալուխների հորանները, ծածկերի և դռների հաստությունը և այլն:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ Է 8000 ԱՆՁ

Ռուսաստանում գարնանային զորակոչի ընթացքում ծառայությունից խուսափել է ավելի քան 8000 զորակոչիկ: Առայժմ ՌԴ ՔՕ 328 հոդվածի (Զինվորական և այլընտրանքային քաղաքացիական ծառայությունից խուսափում) համաձայն դատապարտվել է 61 անձ: գարնանային զորակոչը Ռուսաստանում սկսվել է ապրիլի 1-ին և կավարտվի հուլիսի 15-ին:

ԿԱՆԱԴԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ

Մի շարք երկրներ` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան և այլն, հայտարարել են Աֆղանստանից իրենց զորակազմերը դուրս բերելու մասին:
Նման մտադրություն ունի նաև ԱՄՆ-ը, որը զինծառայողներին փոխարինելու է հատուկ նշանակության ավելի փոքրաթիվ ստորաբաժանումներով: Ամերիկյան ռազմական մասնագետների կարծիքով 16 հատուկ ջոկատայիններ ցուցադրում են 100 սովորական զինվորների գործողություններին հավասար արդյունավետություն:

ՉԻՆԱՑԻՆ ՓՈՐՁԵԼ Է ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼ

Ռուսաստանուն քրեական գործ է հարուցվել Չինաստանի քաղաքացու դեմ, ով փորձել է ՄԻԳ-29 և ՍՈՒ-27 կործանիչների պահեստամասեր դուրս հանել երկրից:
«Զաբայկալսկ» մաքսակետում նրան բռնել էին դեռևս 2010թ. հուլիսին, սակայն քրեական գործը հիմա է հարուցվել, քանի որ սպասում էին պաշտպանության նախարարությունում անցկացվող փորձաքննության արդյունքներին:

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԱՐԳԵԼԵԼ Է

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է Լիբիայի ապստամբներին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումն արգելող որոշման օգտին:
Որոշումն արգելում է զենք և ռազմական սարքավորումներ փոխանցել, ռազմական օպերացիաները նախապատրեստելիս օգնություն ցուցաբերել Լիբիայում գործող բոլոր զինված խմբավորումներին, ինչպես նաև ուսուցանել դրանց:
Միևնույն ժամանակ, կոնգրեսականները մերժել են օրենսդրական փոփոխության նախագիծը, որն արգելում էր այժմ Լիբիայում ընթացող ՆԱՏՕ-ի օպերացիային ԱՄՆ մասնակցության ֆինանսավորումը: