Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԻ ԱՐՁԱԿՈՒՄ

Երեքշաբթի Ռուսաստանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի «Եկատերինբուրգ» սուզանավից ստորջրյա վիճակից հաջողությամբ արձակվել է «Սինեվա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Հրթիռն արձակվել է Բարենցի ծովի շրջանից և խոցել է ուսումնական թիրախը Կամչատկայի շրջանի Կուրա հրաձգարանում:
ՌՍՄ-54 «Սինեվա» հրթիռը սպառազինության է վերցվել 2007թ., թռիչքի հեռավորությունը ավելի քան 10 000 կմ է:

ՌԱԴԱՐՆԵՐ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը սկսել է նոր ռադարի փորձարկումներ, որը կարող է օգտագործվել ծովային հետախուզություն կատարող անօդաչու թռչող սարքերում: BAMS ռադարները նախատեսված են MQ-4C Global Hawk անօդաչու սարքերի վրա տեղադրելու համար: Փորձարկումների ավարտից հետո նշված անօդաչուները P-8A Poseidon ինքնաթիռների հետ համատեղ կիրականացնեն ափամերձ տարածքների պարեկություն:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԿԱՍԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է

Օսմանյան Թուրքիայի թուլանալուն զուգընթաց, հպատակ ժողովուրդներն սկսեցին ինքնավարության հույսեր փայփայել։ Հայկական տարրը, որ դարեր շարունակ թուրքական տիրապետության տակ էր, բնականաբար, պիտի հետեւեր մյուս թուրքահպատակ ժողովուրդների օրինակին։ Մանավանդ՝ անկախացած ժողովուրդները՝ հույները, բուլղարները եւ մյուսները հաջողության հասան երրորդ ուժի օգնությամբ, եւ հայերը նույնպես աջակցություն ստանալու ակնկալիք ունեին։ Սակայն հանգամանքներն ի նպաստ հայերի չէին եւ շատ ավելի զորեղ դուրս եկան։ Ամենամեծ խնդիրը պետականության բացակայությունն էր, ինչը խոչընդոտում էր համընդհանուր, ծրագրավորված պայքար եւ դիմակայություն կազմակերպելու հնարավորությունը։

ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը երկարատեւ ու չլուծվող հակամարտության մեջ է Թուրքիայի հետ։ Ուստի Թուրքիայի քաղաքական համակարգն ու պետական գաղափարախոսությունը համարժեքորեն գնահատելու հարցը խիստ կարեւոր է հայկական պետության միջազգային ճիշտ դիրքավորման ու գրագետ արտաքին քաղաքականության կառուցման համար։
Օսմանյան կայսրության փլատակների վրա առաջացած Թուրքիայի Հանրապետությունը արեւմուտքում ավանդականորեն ներկայացվում է իբրեւ մահմեդական աշխարհիկ ժողովրդավարական պետություն։

ԱՂԱՂԱԿ

Վերջերս սփյուռքահայ մի բարեկամ փոքրիկ սրվակով բերել էր Վանա ծովակի ջուրը։ Իրոք, սրբազան մի մասունք մեր բիբլիական երկրից։ Մկրտիչ Խերանյանը, որն իր ողջ կյանքում այրվեց այդ հեքիաթային երկրի կարոտով, վստահ եմ, զգաց ծովակի անմահական ջրի ազդեցությունն իր շիրմի վրա։ Հայի ճակատագիր ունեցավ. տեսավ կոտորած ու ջարդ, գաղթի ճանապարհներով մազապուրծ իր ազգակիցների հետ մի կերպ հասավ […]

ՀԱՍԿԱՆԱԼ ԹՈՒՐՔԻՆ

1915 թվականից հետո ամեն հայ կյանքում գոնե մեկ անգամ փորձում է հասկանալ, թե ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ: Իսկ քանի որ դա հնարավոր չէ միանգամից, պատասխան գտնելը հաճախ կյանքի գործ է դառնում: Եւ նույնիսկ ոչ թե մի կյանքի, այլ` սերունդների:
Թվում է, թե ցեղասպանության պատճառների մասին արդեն շատ բան է հայտնի: Ստվարածավալ գրականության մեջ քննության են առնվում երեւույթի հիմնականում քաղաքական ու տնտեսական պատճառները: Մինչդեռ գլխավոր խնդիրը ցեղասպանություն իրագործողների հոգեբանությունը հասկանալն է, քանզի քաղաքական ու տնտեսական շահի համար կարելի է սպանել, բայց սպանությունը ՀԱՃՈՒՅՔԻ վերածելը արդեն բացատրություն է պահանջում:

Ապրիլի 20-ին Անկարայում թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ ակնկալում են վավերացնել Ինդոնեզիայի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը: Ըստ որի` Թուրքիան մասնակցելու է հարավարևելյան Ասիայի երկրների պաշտպանական արդյունաբերության զարգացման գործընթացին: Ինդոնեզիայի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Մահֆուձը հայտարարել է, որ 2010 թ. հունիսին երկրների միջև կնքված «Փոխըմբռնման հուշագրի» իրականացումը զգալի ազդեցություն կունենա Ինդոնեզիայի պաշտպանության արդյունաբերության զարգացման վրա: