Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Ռուսական «Սեվմաշ» ձեռնարկությունում արդիականացման ենթարկվող հնդկական «Վիկրամադիտյա» (նախկին «Ծովակալ Գորշկով») ծանր ավիակիր նավը մինչև տարվա վերջ կսկսի ընթացիկ փորձարկումները: Արդիականացման ծրագրի շրջանակներում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, թռիչքային տախտակամածի, անգարների, կապի և այլ համակարգերի նորոգումից բացի, նավի ավելի քան 3500 բաժիններում փոխարինվել են ներքին պաստառները, 100 տոկոսով` մալուխները: Ինչպես նշել է ընկերության ներկայացուցիչը, դա, փաստորեն, նոր նավ է:

2012թ. Թայվանում կսկսվի նոր կորվետի շինարարությունը, որի ընթացքում կկիրառվեն քողարկման և անտեսանելիության վերջին տեխնոլոգիաները: Թայվանի պաշտպանության նախարարի տեղակալը հայտարարել է, որ մի շարք ռազմանավերի կառուցումը պատասխան քայլ է Չինաստանի ռազմածովային ուժերի հզորացման դեմ: Նշենք, որ Չինաստանը պատրաստվում է շարք մտցնել ավիակիրների առաջին խումբը, այժմ նորոգվում և արդիականացվում է «Շի Լան» ծանր ավիակիրը` նախկին «Վարյագը», որ 1998թ. գնվել է Ուկրաինայից:

Ամերիկյան բանակում մտադիր են աստիճանաբար հրաժարվել եղած ուղղաթիռները արդիականացնելու ծրագրերից և սպառազինության վերցնել նոր մարտական տեխնիկա, որը կկարողանա առնվազն 370 կմ/ժ արագություն բացել: Նոր սերնդի ուղղաթիռը ավելի արագ լինելուց բացի, պետք է ունենա մարտական կիրառման 848 կմ շառավիղ, 35 աստիճանից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում ոչ պակաս, քան 2 ժամ կարողանա անշարժ մնալ 1830 մետր բարձրության վրա և այլն:

Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը Boeing ընկերության հետ պայմանագիր է ստորագրել ևս մեկ ռազմատրանսպորտային C-17 Globemaster ΙΙΙ ինքնաթիռի գնման վերաբերյալ: Այժմ ավստրալական օդուժն ունի չորս այդպիսի ինքնաթիռ, որոնցից վերջինը մատակարարվել է 2008թ.: Հատկանշական է, որ նոր ինքնաթիռը Ավստրալիան գնում է պաշտպանական բյուջեի խնայողությունների հաշվին: Գործարքի արժեքը շուրջ 318 միլիոն դոլար է կազմելու, գնի մեջ մտնելու է նաև C-17-ի ցամաքային սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՆԱՎ

Ֆրանսիայում սկսվել են FREMM նախագծի առաջին ռազմանավի ընթացիկ փորձարկումները: «Ակվիտանիա» անունը կրող ֆրեգատը բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցնելուց հետո սպառազինության կվերցվի 2012թ.: Ընդհանուր առմամբ, ֆրանսիական ռազմական նավատորմը պետք է ստանա 11 այսպիսի ֆրեգատ: Այժմ կառուցվում են նույն դասի երկրորդ և երրորդ ռազմանավերը` «Նորմանդիան» և «Պրովանսը»: Նոր նավեր պատվիրել են նաև Իտալիան և Մարոկկոն` համապատասխանաբար 10 և 1 միավոր:
FREMM դասի ֆրեգատները պատրաստվում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ապրիլի 17-ին Իսրայելի կառավարությունը հաստատել է իր հիմնական ռազմական ուժերը դեպի Նեգև անապատ տեղափոխելու որոշումը: Դրանով կառավարությունը փորձում է օգտագործել ամայի հարավային տարածքը, ինչպես նաև ազատել երկրի կենտրոնական տարածքը:
-Այս գործողությունը շրջադարձային կլինի Նեգևի զարգացման համար: Այնտեղ տեղափոխվող հազարավոր որակյալ մասնագետները կնպաստեն արդյունաբերության, շինարարության և մշակույթի զարգացմանը,- հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Համագործակցության պայմանագիր կնքելու և Բաղդադի հետ ավելի սերտ տնտեսական համագործակցությանը նպաստելու համար Չեխիայի վարչապետ Պետր Նեկասը մայիսի 23-ից 24-ը կայցելի Իրաք:
– Չեխիայի Հանրապետությունը պատրաստվում է Իրաքին առաջարկել L-159 մարտական օդանավերը եւ աջակցել Իրաքի ռազմաօդային նավատորմի ուղղաթիռների զարգացմանը ,- ապրիլի 18-ին Պրահայում Չեխիայի և Իրաքի ԱԳ նախարարներ Կարել Շվարցենբերգի և Հոշյար Զեբարիի հանդիպումից հետո հայտարարել է Շվարցենբերգը: