Նորություններ
Ս.պրիլի 2-ին, ժամը 11:00-ին, ՀՀ զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում մեկնարկելու են Հայաստանի Հանրապետության պահեստազորայինների վարժական հավաքները:
Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, պլանային միջոցառում է և նպատակ ունի կատարելագործելու զորահավաքային պատրաստության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում:
Անցած տարեվերջին գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում գլխավոր ռազմական տեսչության անցկացրած ստուգումները ցույց տվեցին, որ մարտական դիվիզիոններն առանձնանում են մարտավարամասնագիտական պատրաստականությամբ եւ հաջողությամբ են իրականացնում հանրապետության օդային տարածքների պահպանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են հաջողությամբ կատարել հնարավոր ամենաբարդ առաջադրանքները։ Ստուգումների ժամանակ մի քանի կարեւոր ուղղություններով համեմատաբար ավելի բարձր արդյունքներ ցույց տվեցին մայոր Վ. Հակոբյանի դիվիզիոնի ստորաբաժանումներն ու մասնագետ սպաները։
Զրույց ՀՀ կրթության եվ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ -Պարոն նախարար, անկախությունից ի վեր ազգային դպրոց ձեւավորելու խնդիրը եղել է առաջնային գիտակրթական համակարգի ռազմավարական ծրագրերում։ Այդուհանդերձ, մինչ օրս չեն հստակեցվել ազգային դպրոցի չափորոշիչները, չի տրվել գոնե մոտավոր սահմանում, թե ինչ են հասկանում ազգային դպրոց ասելով իրավասու այրերը եւ այդ գաղափարի ջատագովները։ Գուցե Դուք բնորոշեք՝ ի՞նչ […]
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Հայ զինվորի» ընթերցողին ծանոթ է ռազմաօդային ուժերի պատմությանը եվ ընդհանրապես ավիացիային վերաբերող բազմաթիվ հոդվածներով: Վերջերս մասնագիտական մեկնաբանություններով հանդես է գալիս նաեւ ԶԼՄ-ներում:
Ա.Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: 2001թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Զբաղվում է սպառազինությունների պատմության եվ զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Երեք մենագրության եւ տասից ավելի գիտական ու վերլուծական հոդվածների հեղինակ է:
«Բարեւ ձեզ
Չկարծեք, թե ես հայերի բարեկամն եմ դարձել, բայցեւ թշնամի լինել նույնպես չեմ ուզում: Ես որոշեցի գրել ձեզ այս նամակը, որովհետեւ չգիտեմ, թե ձեզնից բացի ով կարող է օգնել փարատելու իմ վիշտը: Իմ ընկերոջը սպանել են Ադրբեջանի Հանրապետության ռազմական ոստիկանությունում, որովհետեւ նա ամեն ինչ գիտեր Մուրովում 7 զինվորների սպանության մասին: Իմ ընկերոջ անունը Ռամին Ջաբրաիլով է, նա միակն էր, ով թաքնվել էր եւ չէր մեռել, երբ բոլորը կրակում էին միմյանց վրա:
Երբ Ռամինին ձերբակալեցին, ես զանգահարեցի մեր մյուս ընկերոջը, նա ասաց, որ Ռամինին ուղարկել են Դաշքեսան եւ շատ են ծեծում: Իմ ընկերն ասում էր, որ Ռամինը կիսամեռ է, եւ նրանք ուզում են, որ Ռամինն ասի, թե ինքն է սպանել 7 զինվորներին:
Իսրայելի օդուժը փորձնական հերթապահության է կանգնեցրել հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» (Iron Dome) նոր համակարգը: Տեխնիկական տվյալների համաձայն, իսրայելական Rafael ընկերության արտադրանքը կարող է որսալ 4-70 կմ հեռավորությունից արձակված հրթիռները: Ընդ որում, համակարգն ունակ է հաշվարկել, թե որտեղ կընկնի հակառակորդի հրթիռը, և եթե տեղանքը մարդաբնակ չէ, հակահրթիռ չի արձակվի: Զինատեսակի մեկ մարտկոցը բաղկացած է մեկնարկային երեք կայանից` յուրաքանչյուրը քսան Tamir հակահրթիռով, կրակի կառավարման կետից և բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչ կայանից:
Ամերիկյան բանակը սկսել է փորձարկումը մի համակարգի, որը հնարավորություն կտա մի քանի անօդաչու թռչող ապարատներից ստացվող տեղեկատվությունը համատեղել ղեկավարման կետի մեկ էկրանի վրա՝ համադրելով տարբեր տիպի սարքավորումներից եկող տեղեկությունը: Համակարգը մի քանի ծրագրային ապահովման միացություն է, որոնցից մեկն էլ հանդիսանում Google Earth ծրագիրը: Օրինակ՝ Անօդաչու սարքերից ստացված ինֆորմացիան կնշվի Google Earth-ի քարտեզի վրա, ինչը հնարավորություն կտա օպերատորներին ավելի արագ և ճշգրիտ մշակել տեղեկատվությունը և թիրախների ընտրություն կատարել: