Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Կրակոցի հայտնաբերման անհատական համակարգ

Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքն առաջիկայում կստանա հրազենի կրակոցի հայտնաբերման 13000 անհատական համակարգ: Վերջինս բաղկացած է 4 փոքր ձայնային դետեկտորներից և փոքր դիսփլեյից, որոնց միջոցով յուրաքանչյուր զինվոր կիմանա, թե ինչ հեռավորությունից և որ կողմից են կրակում իր վրա: Դետեկտորն արձանագրում է թշնամու կրակոցից առաջացած գերձայնային ալիքները և ակնթարթորեն տեղեկացնում զինվորին: Վերջինս ուշադրությունը լարելու փոխարեն պետք է միայն հետևի դետեկտորի ցուցմունքին: Համակարգը կշռում է 2 ֆունտից (900 գրամից) էլ քիչ:

Նոր սերնդի զրահամեքենա

Ամերիկյան բանակի ղեկավարությունը Կոնգրեսում հիմնավորել է նոր սերնդի զրահամեքենա ստեղծելու անհրաժեշտությունը: Բանն այն է, որ եղած զրահամեքենաների արդիականացումն այլևս անիմաստ է, քանի որ նոր տեխնոլոգիաների կիրառումն այդ զրոհամեքենաներում անհնար է: Նոր սերնդի զրահամեքենան մշակվելու է` հաշվի առնելով Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորքերի վերջին 10 տարիների ռազմական գործողությունների փորձը:

«Բրաունինգ Մ1911»

«Բրաունինգ Մ1911» ատրճանակը դարձել է ամերիկյան Յուտա նահանգի պաշտոնական խորհրդանիշներից մեկը: Յուտան առաջին նահանգն է, որ խորհրդանիշ է ընտրում հրազենը: Նշված ատրճանակի ստեղծող Ջոն Բրաունինգը ծնվել է Յուտայում 1855թ. և ապրել է այդ նահանգում: Ատրճանակը պատրաստել է 1890-ականների վերջերին, իսկ 1911թ. այն սպառազինության է վերցրել ամերիկյան բանակը, օգտագործել առաջին և երկրորդ համաշխարհային և այլ պատերազմներում։

ՄիԳ-29

Microsoft ընկերության հիմնադիր Փոլ Ալենը ՄիԳ-29 կործանիչ է գնել: Մարտական մեքենայի նախկին սեփականատերն այն ձեռք է բերել Ուկրաինայից և լիովին նորոգելուց հետո նույնիսկ մի քանի թռիչք իրականացրել: Փոլ Ալենն սկսել է ինքնաթիռներ «հավաքել» 1998թ.: ՄիԳ-29-ը «կընկերակցի» նրա Supermarine Spitfire, Messerschmitt BF-109, Hawker Hurricane և այլ ինքնաթիռներին` կազմելով պատմական նմուշների հավաքածուի մի մասը:

ԱՄՆ Կոնգրեսն ու պաշտպանության նախարարությունը քննարկում են ռազմական բազաների էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով դրանք սեփական փոքր հզորության ատոմային ռեակտորներով համալրելու հնարավորությունը: Առաջին անգամ այս հարցը բարձրացվել է 1980-ականներին և իբրև այլընտրանք է դիտվել ԽՍՀՄ կողմից ատոմային ռմբահարումների դեպքում վնասված էլեկտրահաղորդակցության համակարգին:

ԱՆԳԼԻԱՑԻ ԾՈՎԱԿԱԼԸ ԳՈՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ

ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ ծովակալ Գերի Ռաֆհեդը բարձր է գնահատել Ռուսաստանի ռազմական նավատորմի կարողությունները: Նա նշել է, որ ՌԴ ռազմածովային ուժերը նախկինի պես մեծ հավակնություններ ունեն, ԽՍՀՄ փլուզումից հետո արձանագրված անկումը ոլորտում կանգ է առել, այժմ երկրի տնտեսության զարգացմանը զուգահեռ նավաշինական խոշոր ծրագրերի իրականացման շնորհիվ ռուսական նավատորմը կամրապնդվի և կավելացնի իր մարտական հնարավորությունները: Այդ մասին ծովակալը խոսել է Սենատի` բյուջետային հատկացումների կոմիտեում լսումների ժամանակ` պոտենցիալ վտանգ չհամարելով, սակայն, ՌԴ նավատորմի ռազմական հզորության աճը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Ստեփանակերտի օդային տարածք մտան միանգամից յոթ ինքնաթիռներ: Միգ-երը շատ մեծ արագությամբ էին անցնում (650-700 մ/վ) և միշտ չէ, որ հաջողվում էր նրանց խոցել, սակայն նրանք էլ չէին կարողանում իրենց խնդիրը կատարել: Օդաչուն կարողացավ անկարգելով իջնել և ազատվել հայկական կողմի հետապնդումից: Սա փառահեղ հաղթանակ էր, և առանձնահատուկ պետք է նշել, որ «Կրուգ» ԶՀՀ-ը առաջին անգամ կիրառվել է հենց Արցախյան գոյամարտում և շնորհիվ հայ մասնագետների՝ փայլեց՝ խոցելով աշխարհի ամենահզոր ինքնաթիռներից մեկը: